Ժողովրդական բժշկություն. Բուժական լոգանքներ՝ մրսածության ժամանակ
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 249 | 12:00 | |
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել այն մթերքների վրա, որոնք բարձրացնում են օրգանիզմի պաշտպանական հատկությունները։ Նոր բաղադրիչների կիրառումից առաջ, հատկապես դա վերաբերվում է եթերային յուղերին, անհրաժեշտ է անպայման ալերգիայի թեստ իրականացնել։ Հակառակ դեպքում, սպասված ապաքինման փոխարեն հնարավոր է լուրջ վնաս հասցնել։ Էվկալիպտային լոգանք Բուժական լոգանքը՝ էվկալիպտի յուղի ավելացմամբ, վերացնում է գլխացավը, մարմնի կոտրտվածության զգացումը։ Այն բարենպաստ է ազդում քիթըմպանի վրա, թեթևացնում է շնչառությունը և նվազեցնում քթահոսությունը։ Խառնուրդի պատրաստման համար վերցնում են 5 ճ.գ. ծովային (կարելի է վերցնել սովորական կերակրի) աղ։ Ավելացնում են 5-6 կաթիլ էվկալիպտային յուղ։ Այս խառնուրդը լցնում են վաննայի մեջ և փորձում լուծել ջրի մեջ։ Լոգանք ներոլի յուղով Այս լոգանքն օգտակար է ընդունել հիվանդության ամենասկզբում, երբ դրսևորվում են մրսածության առաջին ախտանիշները։ Այն ակտիվորեն պայքարում է օրգանիզմը գրոհող ախտածին մանրէների դեմ։ Հակաբակտերիալ խառնուրդը պատրաստում են հետևյալ հաշվարկով՝ 5 ճ.գ. աղին ավելացնում են 6-7 կաթիլ եթերային յուղ։ Ստացված բաղադրիչը ավելացնում են տաք վաննայի մեջ և խառնում` մինչև լուծվելը։ Փշատերևային լոգանք Այն խորհուրդ է տրվում հոգնածությունը և լարվածությունը հանելու համար։ Փշատերևները գերազանցապես բարձրացնում են իմունիտետը։ Բացի այդ, ազդելով շնչական համակարգի վրա, այն օգնում է նվազեցնել քթահոսությունը, չոր հազը։ Սոճու ասեղները (կարելի է վերցնել երիտասարդ ճյուղերը) մանրացնում են։ Բուրումնավետ հումքին (30 գ) ավելացնում են ջուր (2 լ) և 30 րոպեի ընթացքում թրմում ցածր կրակի վրա։ Այդ ընթացքում հեղուկի ծավալը պետք է երեք անգամ նվազի։ Հովացած եփուկը քամում են և ավելացնում վաննայի մեջ։ Խոտաբույսային լոգանք Խոտաբույսային լոգանքն իր մեջ ներառում է գրեթե բոլոր դեղաբույսերը։ Դրա շնորհիվ այն գերազանց պայքարում է մանրէների դեմ, ակտիվացնում է թույների դուրս բերումը, նպաստում է քթային անցուղիների մաքրմանը։ Բացի այդ, լավացնում է շնչական համակարգի վիճակը և ապահովում է հազի արագ վերացումը։ Տարայի մեջ պետք է խառնել 2,5 ճ.գ. եղեսպակի, լորենու, անանուխի, սրոհունդի և երիցուկի ծաղիկներ։ Այդ խառնուրդին ավելացնում են եռացրած ջուր (1լ)։ Տարան լավ փաթաթում են և թողնում մեկ ժամ։ Ստացվածը քամում են և լցնում վաննայի մեջ։ Կիտրոնամեղրային լոգանք Կիտրոնը և մեղրը մթերքներ են, որոնք պարզապես ստեղծված են մրսածության բուժման համար։ Ընդ որում, դրանք օգտակար են ո՛չ միայն սննդի ձևով, այլ նաև որպես վաննայի բաղադրիչ։ Չմաքրված կիտրոնները (6 հատ) մանրակրկիտ լվանում են հոսող ջրի տակ։ Կտրատում են (առանց կեղևը հանելու) մանր կտորների և տեղադրում կաթսայի մեջ։ Ցիտրուսի վրա սովորական ջուր են լցնում այնպես, որ հեղուկը լիովին ծածկի կիտրոնի կտորները։ Թողնում են երեք ժամ, որից հետո լավ քամում են։ Ստացված խտանյութին ավելացնում են մեղր ( 100 մլ հեղուկին` 100 գ մեղր) և խառնում։ Բուրումնավետ միջոցը լցնում են վաննայի մեջ։ Կիտրոնի քուսպը կարելի է փաթաթել քաթանե պարկի մեջ և նույնպես ավելացնել վաննայի մեջ։ Դա զգալիորեն կուժեղացնի միջոցառման բուժական ուժը։ Տաք վաննաներն, իսկապես, օգտակար են մրսածության ժամանակ։ Դրանք կարող են արագացնել ապաքինման գործընթացը։ Սակայն կարևոր է հիշել հակացուցումների մասին և խստորեն հետևել վերոնշյալ կանոններին։ |
|