Ժողովրդական բժշկություն. Բնական միջոցներ` ուղիղ աղին մաքրելու համար
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 261 | 12:00 | |
Օրվա ընթացքում օրգանիզմը մի խումբ վնասակար նյութերի կողմից «հարձակումների» է ենթարկվում։ Ամենախոցելի օրգաններից մեկն այս դեպքում ուղիղ աղին է։ Այն բազմաթիվ գործառույթներ է կատարում. հենց այս օրգանում է տեղի ունենում ջրի ու աղերի ներծծումը։ Դա է պատճառը, որ անառողջ սնունդն ուղղակիորեն ազդում է ուղիղ աղու վիճակի վրա։ Այս օրգանի առողջության վրա ազդում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են նստակյաց կենսակերպը, վնասակար սովորությունները։ Այս օրգանում կենսագործունեության պինդ արգասիքներն ազատվում են ջրից ու աղերից։ Հետևաբար, ուղիղ աղիքում կուտակվում են տոքսիններ, որոնք կարող են աղիների հետ կապված խնդիրներ առաջացնել։ Դա է պատճառը, որ ցանկալի է ժամանակ առ ժամանակ մաքրել աղիները։ Գերադասելի է օգտագործել բնական միջոցներ։ Առաջարկվող հյութերը բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում, օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Դրանք նպաստում են նաև երիկամների մաքրմանը։ 1. Նեխուրից ու գազարից պատրաստված հյութ Բաղադրիչներ. 2 ճյուղ նեխուր, Պատրաստման և օգտագործման եղանակը. սառը ջրով լավ լվացեք բոլոր բաղադրիչները, բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված։ Ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել նախաճաշելուց առաջ։ 2. Կանաչ խնձորից պատրաստված հյութ Բաղադրիչներ. 1 կանաչ խնձոր, Պատրաստման և օգտագործման եղանակը. լվացեք բոլոր բաղադրիչները։ Մաքրեք խնձորը, կտրատեք։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Խորհուրդ է տրվում հյութը խմել քնելուց առաջ։ 3. Սպանախով հյութ Բաղադրիչներ. 2 ճյուղ թարմ սպանախ, Պատրաստման և օգտագործման եղանակը. լվացեք սպանախը, մաքրեք գրեյպֆրուտն ու քամեք դրա հյութը։ Մաքրեք նարինջը, քամեք նաև դրա հյութը։ Պապայան և արքայախնձորը մանր կտրատեք, բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Խմեք պատրաստելուց անմիջապես հետո։ 4. Խոտաբույսերով թեյ Բաղադրիչներ. 2 մեծ, կանաչ լոլիկ, Պատրաստման և օգտագործման եղանակը. լվացեք լոլիկն ու ռեհանը։ Մաքրեք վարունգը, մանր կտրատեք։ Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք։ Ըմպելիքը կարող եք օգտագործել օրվա ընթացքում։ Մթերքներ, որոնք մաքրում են աղիները: Սրանք և՛ հասանելի են, և՛ անվտանգ: Մտածեք ձեր առողջության մասին, և հենց այս պահին մեկ բաժակ ջուր խմեք: 1. Ջուր Առաջին և ամենաազդեցիկ միջոցը, որը կմաքրի աղիները հավաքված տոքսիններից և շլակներից, ջուրն է: Օրական մոտավորապես 12 բաժակ ջուր խմեք, այս քանակությունը բավարար է փորկապության մասին մոռանալու և աղիները մաքրելու համար: Ջուրը կխոնավեցնի ձեր օրգանիզմը և կօգնի բոլոր համակարգերին կանոնավոր աշխատել: 2. Խնձորի հյութ Բնական խնձորի հյութը ձեր աղիների լավագույն ընկերն է: Ձեր օրը սկսեք մեկ բաժակ խնձորի հյութով: Դատարկ ստամոքսին խմեք մեկ բաժակ խնձորի հյութ, իսկ կես ժամ անց՝ հասարակ ջուր: Օրվա ընթացքում կրկին մի քանի բաժակ հյութ խմեք ուտելու միջակայքում: Ամիսը 3-4 անգամ կատարեք այս գործողությունները: 3. Կիտրոնի հյութ Կիտրոնը պարունակում է վիտամին C և հակաօքսիդանտներ, բացի այդ՝ ցիտրուսային այս հրաշալի միրգը խթանում է աղիների մաքրությունը: Մեկ կիտրոնի հյութը լուծեք ջրի մեջ և խմեք: Եթե կիտրոնի հյութը խմեք օրվա ընթացքում, ձեզ թարմ և էներգիայով լի կզգաք 4. Բանջարեղենային հյութեր Աղիները մանրակրկիտ մաքրելու համար օգտագործեք բանջարեղենային հյութեր: Մի քանի օրվա ընթացքում կերակուրներն ուտելու միջակայքում խմեք բանջարեղենային հյութեր՝ նախապատվություն տալով կանաչ բանջարեղենի հյութերին: 5. Բջջանյութ Խնձորը, տանձը, բրոկկոլի կաղամբը, բազուկը, վարսակի փաթիլներն ու նուշն այն մթերքներն են, որոնք հարուստ են բջջանյութով: Որքան շատ բջջանյութ եք ուտում, այնքան առողջ է ձեր օրգանիզմն ու թեթև ինքնազգացողությունը: 6. Յոգուրտ Յոգուրտը պարունակում է օգտակար բակտերիաներ, որոնք լավացնում են աղիների աշխատանքը: Եթե ցանկանում եք առողջ աղիներ ունենալ, ամեն օր յոգուրտ կերեք: Յոգուրտ ուտելու լավագույն ժամանակահատվածը երեկոն է: 7. Դդմի սերմեր Դդմի սերմերը պարունակում են ցինկ, օգտակար օմեգա-3 թթուններ և հակաօքսիդանտներ: Շիլաների և աղցանների մեջ ավելացրեք դդմի սերմերը և օգտակար ու համեղ սնունդ կստանաք: 8. Ծովի աղ Աղի ջուրը լավագույն լուծողական միջոցներից է: 1ճ/գ աղը լուծեք 1 բաժակ գոլ ջրի մեջ և առավոտյան քաղցած ստամոքսին խմեք: Մաքրող ազդեցությունը լավացնելու համար կարող եք մերսել որովայնը: Այս գործողություն կատարեք ամսական 5-6 անգամ: 9. Ալոէ Ալոէի հյութը քամիեք կամ մանրացրեք բլենդերով: Ամբողջ օրվա ընթացքում խմեք քիչ քանակությամբ: Այս միջոցը կմաքրի աղիները՝ լավացնելով դրա միկրոֆլորան: 10. Ճակնդեղ Թեյի մեջ ավելացրեք ճակնդեղ կամ պարզապես օգտագործեք այն մանրացրած վիճակում, սա ձեզ կպաշտպանի վնասակար բակտերիաներից և կարագացնի օրգանիզմում նյութափոխանակությունը: 11. Իմբիրով թեյ Իմբիրը նպաստում է նյութափոխանակության լավացմանը, ինչից ուղղակիորեն կախված է աղիների աշխատանքը։ Եթե նյութափոխանակության հետ կապված պարբերական խնդիրներ ունեք, իմբիրով թեյին կարող եք քրքում ավելացնել, սա կօգնի որովայնի փքվածության դեպքում։ 12․ Ձկան յուղ Ձկան յուղը կարելի է ընդունել որպես սննդային հավելում, օմեգա 3 ճարպաթթուներով հարուստ այս հավելումը արդյունավետ է մարսողության բարելավման համար։ 13․ Կոճապղպեղ Կոճապղպեղ խթանում է մարսողությունը։ Այն կարելի է ավելացնել հյութերին, թեյերին, կամ ուտել առանձին։ Օրական մեկ-երկու անգամ կարող եք օգտագործել մեկ թեյի գդալ կոճապղպեղի հյութի, նույնքան մեղրի ու գոլ ջրի խառնուրդը։ Հետևեք ձեր առողջությանը, կարևոր է, որ ձեր բոլոր օրգանները ճիշտ աշխատեն: Այդ դեպքում ոչ մի վտանգավոր հիվանդություն ձեզ չի սպառնա: |
|