Ժողովրդական բժշկություն. Ատամնացավից ազատվելու պարզ միջոցներ

Բաժիններ: Հետաքրքիր է | Դիտումներ: 263 | Ավելացրեց: Moder-003  12:00 /02.Февраля.2023

Ատամնացավը մեղմելու համար ժողովրդական բժշկությունը բազում դեղամիջոցներ է առաջարկում: Դրանցից մի քանիսը ունեն հետևյալ բաղադրատոմսերը՝ եռացնել եղեսպակի տերևները և գոլ եփուկով ողողել բերանը: Ողողելու ընթացքում աշխատել գոլ եփուկը հեռու պահել ցավոտ ատամից: Բուժման այս գործողությունը կրկնել կես ժամ՝ 3-4 անգամ:

Մեկ այլ միջոց. վերցնել մի փոքր կտոր խոզի ճարպ, դնել ցավոտ ատամի վրա՝ այտի և լնդի միջև: 15-20 րոպե հետո ցավը կանհետանա:

Ցավոտ ատամի վրա կարող եք դնել եզան լեզվի արմատը և պահել մոտ կես ժամ, որից հետո ցավը կդադարի:

Գոյություն ունի ատամնացավն անցկացնելու մեկ այլ բուժամիջոց ևս: Մանր կտրատած սխտորը դնել ցավոտ ատամի հակառակ կողմի վրա գտնվող ձեռքի զարկերակի վրա և վիրակապով փաթաթել: Ձեռքի և սխտորի միջև անհրաժեշտ է դնել անձեռոցիկ կամ թանզիֆ: Որքան էլ զարմանալի է, այն օգնում է մեղմել ատամնացավը: