Ժողովրդական բժշկություն. Արդյունավետ միջոցներ՝ աչքերի հիվանդությունների դեմ
Ակնախոտը կամ լերդածաղիկը (լատ.՝ Euphrasia) օգտագործում են աչքի տարբեր հիվանդությունների բուժման գործընթացում: Ակնախոտը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, եթերային յուղեր, գլիկոզիդներ և թթուներ, որոնք պայքարում են աչքի վարակների դեմ, անցկացնում են չորությունն ու գրգռվածությունը:
Բույսն արդյունավետ իջեցնում է աչքի ճնշումը, հանում է հոգնածությունն ու լարվածությունը, որն առաջանում է համակարգչի առջև շատ նստելուց, գործում է որպես աչքի հատուկ կաթիլների բնական փոխարինող:
Ներկայացնում ենք աչքերի բուժում՝ ժողովրդական միջոցներով
1. Ակնախոտով թեյ՝ տեսողությունը լավացնելու համար
- 1 թեյի գդալ չոր բույսի վրա լցրել 300 մլ եռացրած ջուր և թողնել 20 րոպե: Խմել օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո:
2. Աչքի կաթիլներ
- Աչքերի հոգնածությունն ու չորությունն անցկացնելու համար յուրաքանչյուր աչքի մեջ երկուական կաթիլ այս դեղաբույսից պատրաստած թեյ կաթեցրեք:
3. Թրջոցներ՝ աչքերի բուժման համար
- Երկու բամբակե սկավառակներ թրջեք այս դեղաբույսից պատրաստված թեյով և դրեք կոպերին: Պահեք 15 րոպե` առավոտյան և երեկոյան:
4. Թրջոց բլեֆարիտի (տիկնակլունձ) դեմ
- 3 ճաշի գդալ չոր դեղաբույսի վրա լցնել մեկ բաժակ եռացրած ջուր և թողնել 10 րոպե: Հեղուկը քամել, իսկ դեղաբույսը լցնել թանզիվի մեջ և դնել բորբոքված հատվածում` 5-7 րոպե:
Հակացուցումներ. հղիությունը, կրծքով կերակրելը, լեղապարկի, լյարդի, ստամոքսի, տասներկումատնյա աղիքի սուր հիվանդությունները:
Այս դեղաբույսը «գլուխ է հանում» ո՛չ միայն աչքի հիվանդություններից: Ակնախոտի օգնությամբ կարելի է թեթևացնել գլխացավը, ազատվել անքնությունից և անհանգստությունից, ինչպես նաև անցկացնել նախորդ օրվա հարբածության հետևանքները: