ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Անանուխի (դաղձ) օգտակար հատկությունները
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 394 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Անանուխն օգտակար է մարսողության համար։ Այն դյուրացնում է աղիների աշխատանքը բորբոքային պրոցեսների ժամանակ։ Իսկ անանուխի թարմ տերևներն օգնում են պայքարել սրտխառնուքի և գլխացավերի դեմ։

Երկար ժամանակ անանուխն օգտագործվել է շնչառական խանգարումները կանխելու նպատակով։ Բույսն օգտակար է ոչ միայն մրսածության, այլև ասթմայի դեպքում։

Անանուխը լավ միջոց է կրծքով կերակրող մայրերի համար, քանի որ նվազեցնում է կրծքերի ցավը։ Անանուխի տերևները բնական խթանիչներ են, միայն դրանց բույրը բավական է էներգիայի մակարդակը բարձրացնելու համար։ Այն նաև դրական է ազդում ուղեղի վրա, ինչն օգտակար է հատկապես ընկճախտային վիճակներում։

Անանուխը կանխում է ավելորդ քաշի և հիշողության հետ կապված խնդիրները։ Եվ վերջապես, այն օգնում է կանխել ուռուցքների առաջացումը կամ բուժել դրանք։

Հակոբորբոքային հատկություն ունի։ Անանուխը մեծ քանակով յուղ է պարունակում, որը հակաբորբոքային ազդեցություն է ունենում և կանխարգելում է բջիջների վնասումը։ Բացի այդ՝ անանուխը հականեխիչ հատկություն ունի, հրաշալի միջոց է միջատների խայթոցների դեպքում։

Պայքարում է մրսածության դեմ։ Այս բույսը համարվել է բնական ցավազրկող և պաթոգեն միջոց, որն օգտագործվել է տարբեր հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ անգինայի և ֆարինգիտի դեպքում։ Անանուխը չեզոքացնում է բերանի խոռոչի, քթի լորձաթաղանթի գրգռումը, պայքարում է ալերգիայի նշանների դեմ, շնչառական ուղիներն ազատում է լորձից։

Կարգավորում է նյութափոխանակությունը։ Անանուխն ուտելիքին ավելացնելու դեպքում կարող է նկատելիորեն լավացնել նյութափոխանակությունը։ Այս բույսն արդյունավետորեն պայքարում է սրտխառնոցի ու այրոցի դեմ, կանխարգելում մեծ քանակով գազերի առաջացումն ու դիարեան, ինչպես նաև լավացնում է ախորժակը։

Լավացնում է մաշկի վիճակը։ Անանուխը հարուստ է վիտամին A-ով, որը նպաստում է թարմանալուն, երիտասարդանալուն, մաշկի վիճակի լավացմանը։ Այն նվազեցնում է ճարպագեղձերի աշխատանքը, փակում ծակոտիները։ Անանուխի թուրմն օգնում է նվազեցնել քրտնարտադրությունը, մաշկային վարակների առաջացման հնարավորությունը, իսկ կոնցենտրացված անանուխի թեյը փափկեցնում է ոտքերի մաշկը։

Օգտակար է կնոջ առողջության համար։ Անանուխն արդյունավետորն չեզոքացնում է տոքսիկոզի նշանները, լավացնում է ախորժակը, կանխարգելում առանց պատճառի անհանգստության նոպաները, որոնք հաճախ են նկատվում հղիության ընթացքում. հաշվի առեք, որ հղիության դեպքում այն պետք է օգտագործել սահմանափակ քանակով, հակառակ դեպքում՝ արգանդի տոնուսը կարող է բարձրանալ։ Անանուխն օգնում է ազատվել ցավից՝ դաշտանային ցիկլի ընթացքում, և դաշտանադադարի տհաճ նշաններից։

Հանգստացնող ազդեցություն է ունենում։ Անանուխի բույրը հանգստացնող ազդեցություն է ունենում։ Այն լավ տրամադրություն է հաղորդում և օգնում պայքարել անքնության դեմ։

Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը։ Անանուխի պարբերական օգտագործումը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այն օգնում է լայնացնել արյունատար անոթները, իջեցնել զարկերակային ճնշումը։ Բացի այդ՝ անանուխը բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգ վրա՝ օգնել պայքարել դեպրեսիայի նոպաների ու ապատիայի դեմ։

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0