Ժամանակը տնօրինելու 3 եղանակ
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 621 | 15:00 | |
Շաբաթն ունի 168 ժամ: Դա անվիճելի փաստ է: Թվում է, թե շատ է, բայց ժամանակն արդյո՞ք բավականացնում է հաջող կարիերա, երջանիկ ընտանիք ունենալու և մնացած ամեն ինչի համար, ինչից բաղկացած է լիարժեք կյանքը: Եկեք հաշվենք: Նախևառաջ 168 ժամից հանենք 49 ժամ՝ քնի համար: Եվ խարդախություն չանե´ք. եթե օրվա ընթացքում քնեք 7 ժամից քիչ, ապա օրվա մնացած ժամերին կիսաքուն վիճակում կլինեք: Դա կազդի ձեր արդյունավետության վրա: Հարցն այն է, թե ինչպես պետք է օգտագործել օրվա մնացած ժամերը: Եվ այսպես, իրականում մենք ունենք 119 ժամ: Ենթադրենք՝ դուք մեծ ներգրավվածությամբ աշխատում եք: Այսինքն՝ հանած 56 ժամ (օրական 8 ժամ, եթե աշխատում եք ամեն օր կամ հանգստյան օրերը հանած՝ մոտ 11 ժամ): Ոմանք աշխատում են ավելի շատ, բայց որոշ մասնագիտությունների արտաժամյա աշխատանքը հաշվելու կարիք չկա: Եթե դուք շաբաթական աշխատում եք ավելի քան 56 ժամ, ապա դուք աշխատում եք անարդյունավետ կամ փորձում եք ճնշման տակ արդարացնել որևէ մեկի անիրատեսական սպասելիքները: Հետազոտությունը ցույց է տալիս, որ 6 ժամ աշխատելուց հետո մարդու արդյունավետությունը ընկնում է: Եվ այսպես, մնացած 119 ժամից հանելով 56 ժամ՝ մեզ մնում է 63 ժամ: Հանում ենք ևս 7 ժամ՝ ճանապարհին ծախսած ժամանակի համար և 13 ժամ՝ գնումների և տան ամենօրյա աշխատանքների համար: Մնաց 43 ժամ: Ահա, թե ինչքան ժամանակ ձեզ մնաց հարազատների և կենցաղային այլ գործերի համար: Երեխաներին խնամելը, ճաշ պատրաստելն ու կենցաղային գործերը նույնպես պահաջում են ջանք և ժամանակ, բայց դրանք կարող ենք անել շփվելով: Սրա համար ներդնենք 20 ժամ: Այսպիսով ի՞նչ ստացվեց: 23 ժամ: Հավանաբար, դուք բողոքում եք, որ չեք հասցնում զբաղվել սպորտով: Ահա, դուք ունեք դրա համար անհրաժեշտ ժամանակը: Սպորտին տրամադրենք 3 ժամ և թողնենք 20 ժամ սիրած զբաղմունքի համար: Եվ այստեղ՝ գլխավոր հարցը: Ինչո՞ւ ենք մենք ապրում մշտական սթրեսի մեջ: Ինչո՞ւ չեն բավականացնում այդ 168 ժամերը: Ես կարող եմ անմիջապես ասել, թե որոնք են այդ պատճառները՝ ժամանակի «արնախումներ», ժամանակի կոնֆետտի (փայլփլուն թղթերով բեմային էֆեկտ) և տեխնոլոգիաներ: Այստեղից էլ՝ սեփական շաբաթը տնօրինելու երեք եղանակ: Դիմակայեք ժամանակի «արնախումներին»: Դրանք աննշան գործեր են, որոնք հաճելի են և հարմարավետ: Եվ մեկ անգամ դրանք սկսելով՝ դժվար է դադարացնել: Կամքի ուժ է անհրաժեշտ շաբաթվա ընթացքում մի քանի ժամ հեռուստացույցի դիմաց նստելն ու համակարգչային խաղ խաղալը սահմանափակելու, օրվա ընթացքում ընդամենը կես ժամ ֆեյսբուքում լինելու համար: Փորձեք պահել օրագիր և նշել, թե ինչքան ժամանակ դուք ծախսեցիք դրանց վրա: Դադարեք շաղ տալ ժամանակի «կոնֆետտին»: Բրիջիդ Շուլտեն իր «Ծանրաբեռնվածը» գրքում հստակ տարբերակում է ժամանակի ընդմիջումը կոնֆետտիից: Ժամանակը լավագույն ձևով տնօրինելու և դրանից հաճույք ստանալու համար անհրաժեշտ է այն բաժանել հիմնական մասերի: Խաղի ժամ. երեխաները կլինեն ավելի երջանիկ, եթե դուք նրանց խաղալու համար տրամադրեք միանգամից մեկ ժամ, ոչ թե ընդմիջումներով 4 անգամ 20 րոպե: Շուլտեի խոսքով` կոնֆետտին «մաքուր ժամանակը» չէ, ուստի դուք լիարժեք չեք հանգստանում ու չեք կենտրոնանում հետաքրքիր զբաղմունքի վրա: Դարձե´ք տեխնոլոգիաների վարպետ, այլ ոչ թե նրանց ստրուկ: Սմարթֆոնները, էլեկտրոնային նամակներն ու հաղորդակցության մյուս միջոցները օգնում են մեզ յուրաքանչյուր օրից ստանալ մաքսիմումը, բայց պարտադիր չէ օրական 24 ժամ և շաբաթական 7 օր լինել կապի մեջ: Օրվա մեջ սահմանափակումներ մտցրե´ք, որպեսզի բոլոր աշխատակիցները իմանան, թե օրվա որ ժամին եք դուք ստուգում էլեկտրոնային փոստը, ու գաջետները մի կողմ դրե´ք: Այն մասին, որ օրվա ընթացքում այդպես անջատվելը հաստատ տալիս է իր արդյունքը, շատերն են գրել: Առաջինը չենք, որ հիշեցնում ենք ձեզ այն ակնհայտ փաստը՝ շաբաթն ունի 168 ժամ: Դրա մասին գրում են ժամանակի կառավարման մասին ցանկացած ձեռնարկում, սովորեցնում են վերապատրաստման դասընթացներում: Բայց մինչև դուք ինքներդ չնստեք և չդասավորեք ձեր բոլոր գործերը մեկ զամբյուղի մեջ, դուք օրվա մեջ երեք ժամ էլ չեք գտնի, որն ամենայն հավանականությամբ կկորցնեք: Իհարկե, յուրաքանչյուրի մոտ այլ է, ոմանց գործերն ու պարտականություններն ավելի շատ են, բայց հիշե´ք, որ շաբաթն ունի 168 ժամ, և թող այն ձեզ ստիպի կազմել առաջնահերթ գործերի ցուցակ և ժամանակացույցում ինչ-որ բաներ փոխել, որպեսզի կյանքը դառնա ավելի հետաքրքիր: |
|