Ժամացույցն ու կնոջ բնավորությունը
| |
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 2945 | 15:00 | |
Կանանց ժամացույցներն արդեն վաղուց դադարել են ընկալվել որպես միայն ժամանակը ցույց տվող սարքեր: Հիմա դրանք ավելի շատ աքսեսուարի դեր են խաղում, որոնք ունակ են առանձնացնել կնոջը շրջապատից, ընդգծել անհատականությունն ու նույնիսկ որոշակի պատկերացում տալ նրա ներաշխարհի մասին: Այսպես՝ դասական թանկարժեք ժամացույցները խոսում են կնոջ հաջողակ լինելու և սեփական անձի հանդեպ լուրջ վերաբերմունքի մասին: Այսպիսի կինը աչքի է ընկնում բարձր աշխատունակությամբ, կարգապահությամբ ու նպատակասլացությամբ: Նա գնահատում է իր ժամանակը, իսկ դրանից ավելի շատ՝ գնահատում է իրեն և կյանքում առաջ շարժվելու համար ոչինչ չի խնայում: Կանայք, որոնք անսովոր դիզայնով ժամացույցներ են նախընտրում, սովորաբար ինքնատիպ անձնավորություններն են և պատրաստ են էքսցենտիկ արարքների: Նրանք հակված են կյանքը հումորով ընկալելու, սիրում են ուրախանալ, նրանց բնորոշ է որոշակի մանկամտությունն ու բնավորության փոփոխականությունը: Խստաոճ քառակուսի ժամացույցներ նախընտրող կանայք կյանքում ամենից շատ գնահատում են կայունությունը: Նրանք կարգապահ են, պեդանտ, համառ՝ նպատակին հասնելու ճանապարհին: Նրանք աշխատասեր են, պահպանողական, սիրում են իրադրությունը մի քանի քայլ առաջ գնահատել: Ինչ-որ հարցի շուրջ տեսակետ ձևավորելուց հետո նրանք հազվադեպ են փոխում կարծիքն ու կարող են համառություն ցուցաբերել: Քառակուսի ժամացույց նախընտրող կանայք հազվադեպ են փոխվում կամ ինչ-որ բան փոխում իրենց կյանքում: Շրջանաձև կամ օվալաձև ժամացույցները գրավում են ռոմանտիկ կանանց: Սովորաբար նրանք զգացմունքային ու միամիտ են, սակայն դրա հետ միաժամանակ բաց են շփման համար, միշտ պատրաստ են աջակցել շրջապատին: Եթե կինն ընտրում է հորիզոնական տեղավորված ուղղանկյուն ժամացույց, ապա նա բավականին պահպանողական է: Փոխարենը նման կանայք կարող են պարծենալ երկաթե համբերատարությամբ ու տոկունությամբ: Ուղղահայաց տեղավորված ուղղանկյուն ժամացույցը ցույց է տալիս կնոջ ամբիցիոզ ու փառասեր էությունը: Նման կանայք նպատակասլաց են, հուսալի ընկերներ ու գործընկերներ, չեն սիրում կոնֆլիկտային իրավիճակներ: Զիգզագաձև ժամացույց ընտրում են անկայուն կանայք, որոնք հաճախակի են փոխում սովորույթներն ու հակումները: Նրանց համար դժվար է հասնել դրված նպատակներին, գործը հաճախ կեսճանապարհին են թողնում, էմոցիոնալ են, ուժեղ ինտուիցիա ունեն: Հենց յուրահատուկ մտածողության հետ համադրված ինտուիցիան թույլ է տալիս այսպիսի կանանց ցանկացած իրավիճակից հաղթանակած դուրս գալ: Իսկ եթե կինն ընդհանրապես ժամացույց չի կրում, ապա նա բավականին անհոգ է, որպեսզի ժամանակը նրա համար որոշիչ դեր խաղա: Չնայած մյուս կողմից՝ հիմա շատերը ժամացույց չեն կրում՝ ժամը նայելու համար օգտագործելով բջջային հեռախոսները, այնպես որ, ժամացույց չկրելուն միանշանակ բացատրությունը տալ հնարավոր չէ: |
|