Հունվարի 30-ին ԱՄՆ-ում նշում են Ինքնապատասխանիչի հիմար հաղորդագրությունների ազգային օրը (National Inane Answering Message Day)
- Հունվարի 30-ը Ինքնապատասխանիչի հիմար հաղորդագրությունների օրն է: Դա կարելի է ավելի զվարճալի դարձնել:
- Ինքնապատասխանիչի հաղորդագրությունները, ընդհանուր առմամբ, փոքր ինչ ձանձրալի են՝ սկսած բջջային ցանցի լռելյայն կարգավորումներից մինչև դասականը՝ «կներեք, այսինչը հիմա չկա... խնդրում ենք հաղորդագրություն թողնել ազդանշանից հետո»: Ինքնապատասխանիչի վրա հիմար հաղորդագրությունների օրը կոչված է աշխուժացնելու ինքնապատասխանիչի ձայնագրոկւթյունը՝ առաջարկելով ստեղծագործորեն մոտենալ այս գործընթացին:
- Առաջին ինքնապատասխանիչը ստեղծել է Միլուոկիի բնակիչ Ջոզեֆ Զիմերմանը։ Գյուտի գաղափարը նա ունեցել է օդորակման և ջեռուցման մասնագետի հետ խոսելուց հետո, ով նրան ասել է, որ չի ցանկանում լքել գրասենյակը, քանի որ չունի քարտուղար, որը կպատասխանի հեռախոսազանգերին:
- Ինքնապատասխանիչ սարքերն, առաջին հերթին, թույլ էին տալիս մշտապես հասանելի լինել։ Սա, իհարկե, ավելի հարմարավետ դարձրեց հեռախոսազանգերը, բայց միևնույն ժամանակ ստեղծեց նոր սոցիալական դժվարություններ: Այլևս հնարավոր չէր անտեսել կամ խուսափել մուտքային զանգերից:
- Տեղեկացրեք ձեր ծանոթներին Ինքնապատասխանիչի հիմար հաղորդագրությունների օրվա մասին բացիկով (հղումը՝ ամենաներքևում)։
Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։
|