Ինկերի հորոսկոպ
Հին ինկերը շատ ուշադիր էին և գերազանց գիտեին բնությունը: Հավանաբար այս է պատճառը, որ նրանց հորոսկոպում հիշատակվում են թռչուններ՝ մարդկային առօրյա աշխատանքի ու ուրախությունների ուղեկիցները: Հավատում էին, որ այս թևավոր արարածների բնության և որոշակի ժամանակահատվածում ծնված մարդկանց բնավորության միջև գոյություն ունի սերտ կապ:
Թռչուններ - նշաններ
Գտիր ծննդյանդ ամսաթիվը և կիմանաս, թե որ թռչունն է քո խորհրդանիշը:
Ուրուր 21.03-20.04
Ինչպիսի՞նն ես դու. գիշատիչ և ուժեղ
Հնդկահավ 21.04-21.05
Ինչպիսի՞նն ես դու. ինքնասեր և հպարտ
Թութակ 22.05-21.06
Ինչպիսի՞նն ես դու. անկայուն և հետաքրքրասեր
Լոր 22.06-22.07
Ինչպիսի՞նն ես դու. համեստ և բարեհոգի
Ալբատրոս 23.07-22.08
Ինչպիսի՞նն ես դու. ինքնավստահ և յուրօրինակ
Սղոցակտուց 23.08-22.09
Ինչպիսի՞նն ես դու. խելամիտ և շրջահայց
Կոլիբրի 23.09-22.10
Ինչպիսի՞նն ես դու. հմայիչ և հանգիստ
Ճուռակ 23.10-22.11
Ինչպիսի՞նն ես դու. խիզախ և եռանդուն
Բազե 23.11-21.12
Ինչպիսի՞նն ես դու. վեհանձն ու մեծահոգի
Բու 22.12-21.01
Ինչպիսի՞նն ես դու. առեղծվածային ու խելացի
Հոպոպ 22.01-19.02
Ինչպիսի՞նն ես դու. բարյացակամ ու գթասիրտ
Աղավնի 20.02-20.03
Ինչպիսի՞նն ես դու. հեզաբարո և անպաշտպան
Հոկտեմբեր. բարենպաստ պահ է նոր ծանոություններ հաստատելու համար: Կլինեն դրանք անցողիկ, թե երկարատև: Ստուգիր, թե ում հետ իսկապես ընկերանալու հնարավորություն ունես:
Ալբատրոս և Սղոցակտուց
Երկուսն էլ հետաքրքրություն են տածում ստեղծվածայինի և անսովորի հանդեպ: Ալբատրոսը գործում է արագ ու անմտածված, իսկ սղոցակտուցը նրան հախաճ կփրկի փորձանքներից ու տհաճություններից: Քանի որ սղոցակտուցը մեծ պահանջներ է ներկայացնում ընկերներին, հնարամիտ ու յուրօրինակալբատրոսը նրա համար կդառնա նոր մտահաղացումների ու ծրագրերի անսպառ աղբյուր:
Հոպոպ ու հնդկահավ
Երկուսն էլ բնավորությսմբ առատաձեռն են, բայց ուրիշներից էլ շատ բան են պահանջում: Բարձր են գնահատում ազնվությունն ու խոստումներ պահելու ունակությունը: Յուրօրինակ ու ամեն տեսակ նորամուծությունների կողմնակից հոպոպը ընդունակ է սթափեցնել լուրջ ու խոհեմ հնդկահավին:
Աղավնի և ուրուր
Կարծիք կա, որ ամենամոտ ընկերությունը կարող է հաստատվել այն մարդկանց միջև, որոնք բնավորությամբ իրար լրացնում են: Հենց այսպիսինն է աղավնու և ուրուրի միությունը: Ուժեղ և վճռական ուրուրը կարող է հուսալի հենարան լինել հեզ ու միամիտ աղավնու համար: Աղավնին հաճախ կասկածում է իր ուժերի վրա և այդ պատճառով ինքնավստահ ուրուրը կուղորդի նրա գործողությունները և կօգնի դժվար իրավիճակներում:
Բազե և բու
Նրանց միավորում են ընդհանուր իդեալները նրանք շրջապատում մեծ հարգան են վայելում,, քանի որ ամեն ինչից վեր են դասում անկեղծությունն ու ազնվությունը: Թեև բուն հանգամանալիորեն է ընտրում իր ընկերներին, այդումենայնիվ ազնիվ ու մեծահոգի բազեն կկարողանա հաղթահարել նրա զսպվածությունը: բացի այդ, և° բազեն, և° բուն սիրում են գաղտնիքներ:
Թութակ և կոլիբրի
Այս երկուսը առաջին իսկ հայացքից միմյանց նկատմամբ հարազատության զգացում կունենան: Երկուսն էլ սիրում են ընկերախմբեր, զվարճություն ու ծիծաղ, թուլություն ունեն գեղեցիկ ու նրբագեղ հագուստի և համեղ կերակուրի նկատմամբ: Հանգիստ ու հավասարակշռված կոլիբրին հրաշալի ընկեր կլինի թութակի համար, որին ամեն ինչ շատ շուտ է հոգնեցնում:
Լոր և ճուռակ
Այս ընկերությունը հիմնվում է հակադրությունների միասնության վրա: Բարեհոգի և անձնազոհության հակված լորը կկարողանա զսպել անսանձ ու եռանդուն բազեի դյուրաբորբոքությունը: Բազեն, ի դեմս լորի, միշտ էլ կունենա իմաստուն խորհրդատու: