Ինչպիսի տղամարդ են փնտրում տարբեր նշանի կանայք
Խոյ. ինտելեկտուալ տղամարդ
Խոյ կանայք հենց այսպիսի տղամարդկանց են փնտրում, որոնք կկարողանան ինտելեկտուալ թեմաներով ակտիվ զրույց վարել: Նրանք տղամարդու մեջ նաև ազնվությունն ու ինքնավստահությունն են գնահատում:
Ցուլ. կամային տղամարդ
Կին Ցուլերը շատ նվիրված զուգընկերներ են: Նրանք այնպիսի տղամարդկանց կարիք ունեն, որոնք ամեն ինչ գիտեն ռոմանտիկայի ու կրքի մասին և կամքի հզոր ուժով են օժտված:
Երկվորյակ. ազնիվ տղամարդ
Այս նշանի կանանց զվարճալի, աշխույժ տղամարդ է պետք, որը միշտ ազնիվ կմնա հարաբերություններում:
Խեցգետին. բարեսիրտ տղամարդ
Այս նշանի կանայք այնպիսի տղամարդ են փնտրում, որը նման կլինի իրենց խառնվածքով: Նա պետք է ազնիվ, անկեղծ ու ինքնաբավ լինի:
Առյուծ. սրտակեր տղամարդ
Քանի որ Առյուծ կանանց դուր է գալիս թեթևությունն ու սեթևեթանքը, ապա այդպիսի հատկանիշներ նրանք փնտրում են նաև իրենց զուգընկերոջ մեջ:
Կույս. համբերատար տղամարդ
Կույս կնոջը պետք է տղամարդ, որը մշտապես ամուր հենարան կլինի իր համար ու կաջակցի պետք եղած ժամանակ:
Կշեռք. լոյալ տղամարդ
Կշեռք կնոջը այնպիսի տղամարդ է պետք, որը կհարմարվի նրա փոփոխական տրամադրությանը, սակայն դրա հետ մեկտեղ կկարողանա առաջ տանել ու պաշտպանել սեփական տեսակետները:
Կարիճ. կրքոտ տղամարդ
Այս նշանի տակ ծնված կանայք հզոր սեքսուալ էներգիա ունեն, այդ պատճառով էլ նրանց այնպիսի զուգընկեր է պետք, որը կհամապատասխանի նրանց բուռն խառնվածքին:
Աղեղնավոր. զգայուն տղամարդ
Այս նշանի տակ ծնված կնոջը այնպիսի տղամարդ է պետք, որը կկարողանա հումորի զգացման շնորհիվ ցրել լարվածությունը և որը կզգա՝ երբ և ինչ է պետք անել կնոջ տրամադրությունը բարձրացնելու համար:
Այծեղջյուր. աշխատասեր տղամարդ
Այծեղջյուր կինը աշխատասեր, հնարամիտ ու սրամիտ տղամարդու կարիք ունի:
Ջրհոս. իդեալական տղամարդ
Ջրհոս կանայք երազում են հմայիչ, շփվող ու կրքոտ զուգընկերոջ մասին: Միայն այսպիսի տղամարդու հետ նրանք կարող են իրենց հանգիստ ու վստահ զգալ:
Ձկներ. ռոմանտիկ տղամարդ
Ձկներին նրբազգաց ու խորաթափանց տղամարդ է պետք, որը նաև հարուստ երևակայություն կունենա: Նա պետք է կարողանա ցույց տալ իր զգացմունքային կողմերը: