Hushak.com
HY | RU

Ինչպիսի կանայք կարող են գրավել տարբեր նշանի տղամարդկանց

Ինչպիսի կանայք կարող են գրավել տարբեր նշանի տղամարդկանց

Խոյ

Այս տղամարդիկ սիրում են ուժեղ ու անկախ կանանց, որոնք ասում են այն, ինչ մտածում են և պատրաստ են ընդունել ցանկացած մարտահրավեր:

Ցուլ

Ցուլերի ուշադրությունը կարող են գրավել կանայք, որոնք կարողանում են աջակցել, ի սրտե ուրախանալ ու կանացի լինել: Եթե կինը կարողանա նրան մի լավ թափ տալ ու միաժամանակ կանացի մնալ, դա կլինի լրիվ այն, ինչ պետք է Ցուլին:

Երկվորյակ

Այս տղամարդկանց դուր են գալիս շատ խելացի ու կրեատիվ կանայք, որոնք նաև լավ հումորի զգացում ունեն: Կինը պետք է մշտապես հետաքրքրություն առաջացնի նրա մոտ ու շարունակի անդադար զարմացնել. այդ դեպքում նա դիմադրել չի կարողանա:

Խեցգետին

Խեցգետիններին ավելի շատ դուր են գալիս անմեղության աուրայով ու իրենց անմնացորդ նվիրված կանայք: Նա պետք է զգա, որ օգնում ու պաշտպանում է կնոջը, և միայն այդ դեպքում կկապվի նրա հետ:

Առյուծ

Առյուծներին դուր են գալիս ոչ ստանդարտ ու իրենց վրա վստահ կանայք՝ անթերի դիմահարդարմամբ, իդեալական արտաքինով: Սակայն դրա հետ մեկտեղ կինը պետք է նաև խելացի, ուրախ ու հաջողակ լինի:

Կույս

Կույսերին պարզապես հասարակ աղջիկ է պետք՝ գեղեցիկ, մի քիչ չգնահատված ու շատ խելացի: Նա պետք է զգացմունքային, խելացի ու Կույսերի տարօրինակությունների հանդեպ տոլերանտ լինի: Նա չպետք է շատ էմոցիոնալ ու կպչուն լինի սիրո մեջ, քանի որ տղամարդ Կույսերը դա չեն սիրում:

Կշեռք

Տղամարդ Կշեռքները հավատում են իդեալական հարաբերություններին, այդ իսկ պատճառով իդեալական զուգընկեր են փնտրում: Եվ երբ գտնում են, աշխատում են անել ամենը, որ հարաբերությունները հաջող դասավորվեն: Միայն թե նման իդեալ գտնելն է բավականին դժվար՝ գեղեցիկ, ուրախ, ինքնավստահ, նվիրված ու գեղեցիկ կին, որի հետ նա հուզական ու ֆիզիկական կապվածություն կզգա:

Կարիճ

Այս տղամարդիկ ուզում են լավագույնը լինել ու ամենալավն ունենալ: Այդ իսկ պատճառով նրանք էլ իրենց իդեալն են փնտրում՝ խելացի, սեքսուալ, կրքոտ, արկածախնդիր, սպորտային ու անկախ կնոջ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին ակտիվ ու հետաքրքիր կին է պետք, որը կաջակցի նրանց իրենց արկածախնդրությունների ու ավանտյուրաների ժամանակ:

Այծեղջյուր

Այս տղամարդկանց համար բարդ է սիրահարվելն ու բաժանվելը, հատկապես, եթե կինը ինքնավստահ է, բայց կպչուն չէ, սեքսուալ է, բայց  վուլգար չէ, ունի իր կյանքը, կարիերան, հոբին ու հետաքրքրությունները:

Ջրհոս

Այս տղամարդուն պետք է կին, որը թքած կունենա ուրիշների կարծիքի վրա, կապրի այնպես, ինչպես ինքն է ուզում: Հենց դա է գրավում Ջրհոսին:

Ձկներ

Ձուկ տղամարդկանց նուրբ, քնքուշ, նվիրված ու հոգատար կին է պետք՝ սեր սփռող կին-մոր իսկական մարմնավորում: Ձկները հաճախ արվեստով են զբաղվում, այնպես որ նրանց կանայք էլ պետք է սիրեն արվեստն ու գրականությունը: