Ինչպես պարզել ձեր լուսնային աստղակերպի նշանը
Յուրաքանչյուրիս ծնվելու պահին լուսինը գտնվել է աստղակերպի նշաններից մեկում, ինչպես արևը:
Լուսինը բնութագրում է մեր ամենօրյա կյանքը, մեր պահվածքն ու արտաքին աշխարհին հարմարվելու կարողությունները:
Ամեն օր մենք ապրում ենք Լուսնի ուղեկցությամբ, Լուսնային հորոսկոպով են ապրում մեր երեխաները մինչև 7 տարեկանը: Արևային հորոսկոպի ազդեցությունը երեխաների վրա առաջանում է միայն 7 տարեկանից հետո: Լուսնի օգնությամբ են տղամարդիկ հարսնացու ընտրում: Հորոսկոպում լուսինը շատ հետաքրքիր և անհարժեշտ տեղեկատվություն է տալիս:
Նախ պետք է պարզել, թե ձեր ծննդյան օրը և ժամին լուսինը աստղակերպի որ նշանի տակ է եղել:
Լուսինը մոտավորապես երկուսուկես օրվա ընթացքում անցնում է մեկ աստղակերպի նշան:
Աստղագուշակների համար այս հաշվարկները դժվար չեն: Գոյություն ունեն հատուկ աստղագիտական աղյուսակներ «Էֆեմերիդ», որտեղ գրված են Լուսնի ամեն օրվա կոորդինատները աստղակերպի նշաններում:
Բացի այդ, կան նաև աստղագիտական ծրագրեր, որտեղ անհրաժեշտ է միայն մուտքագրել ծննդյան տարին, ամսաթիվը, օրը, ժամը և տեղը: Ծրագիրը ձեր մուտքագրած տվյալների հիման վրա կկազմի երկնքի քարտեզը ձեր ծննդյան պահին և մոլորակների աստղակերպի նշանները:
Այսպիսով, մինչ կպատրաստենք «Լուսինը աստղակերպի նշաններում» հոդվածը, դուք պետք է որոշեք, թե որ աստղակերպի նշանում է Լուսինը ձեր ծննդյան պահին:
Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է պարզել, ձեր լուսինը աստղակերպի որ նշանում է.
Մեր ներկայացված աղյուսակում սեղմեք ձեր ծննդյան տարեթիվը
1. Փնտրեք գծապատկերում ձեր ծննդյան տարին և ամիսը:
2. Աղյուսակում, հենց առաջին սյունակում, գտեք ձեր ծննդյան օրը, և վերին հորիզոնական շարքում փնտրեք լուսնի պատկերը (սովորաբար ձախից չորրորդ սյունը):
3. Ձեր ծննդյան ամսաթվի և Լուսնի սյունի տողի հատման տեղում էլ կլինի ձեր ծննդյան օրվա Լուսնի կոորդինատները:
4. Եթե կոորդինատների կողքին չկա Աստղակերպի նշանի պատկեր, ապա ձեր մատը բարձրացրեք Լուսնի պատկերով վեր և 1-2 տողից հետո կհանդիպեք աստղակերպի նշանի պատկերին: Սա ձեր Լուսնային Աստղակերպի նշանն է:
Համացանցում կան բազմաթիվ կայքեր, որտեղ մուտքագրվում են ձեր ծննդյան տվյալները, և նրանք ձեզ գրում են ձեր Լուսնի աստղակերպի նշանը: Չեմ կարող կարծիք հայտնել նման տվյալների համար, քանի որ տեղյակ չեմ, թե որտեղից են նրանք օգտվում և հայտնում այդ տեղեկատվությունը: Հետևաբար, ավելի վստահելի է մեր կայքում տեղադրված «Էֆեմերիդ» աղյուսակը:
Այս ձևաչափը թույլ է տալիս դիտել և տպել էֆերեմիդները գերազանց որակով: Յուրաքանչյուր էֆերիմիդի ֆայլը պարունակում է մեկ տարվա ինֆորմացիա և տպում է վեց էջ՝ երկու ամսվա համար:
Բացի սովորական մոլորակներից, «Էֆեմերիդները» պարունակում են Chiron աննշան մոլորակը և Apogee կետը՝ Lilith կամ սև լուսինը: