Ինչպես են վերաբերվում փողին աստղակերպի նշանները
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3535 | 00:00 | |
Խոյ ( 21.03-20.04) Խոյը փողին վերաբերվում է հանգիստ, այն նրա համար ինքնանպատակ չէ, այլ ընդամենը իր նպատակներին հասնելուն օգնող միջոց: Փողի նկատմամբ Խոյի հանգիստ վերաբերմունքն արտահայտվում է այն փաստում, որ ընտրություն կատարելով փառքի և փողի միջև, նա գրեթե անվերապահ ընտրում է փառքը: Թեև, կարիերայում Խոյի հավակնություններն անդրադառնում են նաև նրա ֆինանսական բարեկեցության վրա: Խոյը կարողանում է ոչ միայն լավ աշխատել, այլև լավ վաստակել: Ցուլ (21.04-21.05) Ցուլը կենդանակերպի շատ փողոտ և նպատակասլաց նշաններից մեկն է: Բարեկեցությունը և սեփականատիրությունը Ցուլի մոտ առաջին տեղերում են: Կյանքում նրա համար շատ կարևոր են վաստակը, հարմարավետությունը, բարեկեցությունը և վաղ, թե ուշ նա հասնում է այդ նպատակին՝ կուտակելով ոչ քիչ կապիտալ: Դժվար աշխատանքի շնորհիվ դառնալով զգալի կարողության Երկվորյակ (22.05-22.06) Փողին, ինչպես նաև իրենց կյանքում ամեն ինչին, Երկվորյակները վերաբերվում են՝ կախված իրենց փոփոխական տրամադրությունից: Ինքնըստինքյան, փողը նրանց համար ինքնանպատակ չէ, սակայն դրանից նրանք ստանում են ազատության զգացողություն և հնարավորություն՝ բավարարելու նորարարության նկատմամբ իրենց հավերժական ձգտումը՝ ճանապարհորդել, նոր կերակրատեսակներ փորձել, գնումներ կատարել: Տրամադրությունից կախված Երկվորյակները կարող են մեկ քամուն նետել փողը՝ անիմաստ ծախսեր կատարելով, մեկ խնայել յուրաքանչյուր լուման: Վերջինս նրանց մոտ պատահում է ավելի հազվադեպ: Խեցգետին (23.06-23.07) Խեցգետինը շատ խնայողական է և այդ իսկ պատճառով՝ Կենդանակերպի ամենափողոտ նշանն է։ Նա իր առջև խնդիր չի դնում փող կուտակել, որպեսզի հետագայում ճոխ կյանք վարի։ Փողը, նրա ընկալմամբ, պահուստ է, ապահովագրություն, որն անպայման պետք է պահել «սև օրվա» համար։ Ճիշտ է, այդ ապահովության ստեղծման համար Խեցգետինը հաճախ կորցնում է չափի զգացողությունը, ծայրահեղության մեջ ընկնում, այնպես որ նրա խնայողականությունը կենցաղում հաճախ սահմանակցում է ժլատության հետ։ Առյուծ (24.07-24.08) Առյուծը մաքսիմալիստ է և փողի առումով ևս նա հակված չէ չափավոր լինելու, ինչպեսև՝ մնացյալ ամեն ինչի պարագայում։ Նա սիրում է լիաթոք ապրել, թանկարժեք հագուստ հագնել, վերջին մոդելի մեքենա վարել։ Սովորաբար Առյուծի տունը հարմարավերության և ոչ համեստ ճոխության օրինակ է, իսկ նրա բազմաթիվ ընկերները և ծանոթները գիտեն, որ միշտ նրանից կարող են զգալի գումար պարտքով վերցնել։ Եվ դա այն պարագայում, երբ Առյուծի դրամական միջոցները երբեք էլ անսահմանափակ չեն, և փողը աջ ու ձախ ցրելը նրան կարող է մեկ օր աղքատության դուռը հասցնել։ Այդուհանդերձ, ժրաջան Կույս ( 25.08-23.09) Փողի առումով Կույսերը բավականին խնայողական են։ Նրանց կյանքում անեն ինչ դժվարությամբ է տրվում, այդ իսկ պատճառով նրանք լավ գիտեն յուրաքանչյուր լումայի գինը։ Բացի այդ, կյանքի նկատմամբ Կույսի վերաբերմունքը չի ենթադրում «վարդագույն ակնոցներ»․ նա սթափ է նայում կյանքին և հասկանում, որ աղքատությունից ոչ ոք ապահովագրված չէ, իսկ հույսը պետք է միշտ քեզ վրա դնես։ Կշեռք ( 24.09-23.10) Փողի նկարմամբ Կշեռքները հաճախ դրսևորում են ոչ միանշանակ վերաբերմունք։ Իր փոփոխական բնավորության քմահաճույքներից կախված, նրանք կարող են մեկ խիստ խնոյողական լինել, մեկ էլ՝ չարդարացված մեծ ծախսեր անել։ Այդուհանդերձ, եթե չհաշվենք ծայրահեղությունները, ընդհանուր առմամբ Կշեռքներին բնորոշ է փողի նկատմամբ բավականին խելամիտ վերաբերմունքը․ նրանք գերադասում են գնել որակյալ ապրանք՝ ընդունելի գնով։ Կարիճ (24.10-22.11) Բնավորությամբ Կարիճը հաղթող է՝ ունակ իրենին հասնելու։ Նա անսահման վստահ է իր ուժերին և նպատակին հասնելու ճանապարհին կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ․ դրա հաշվին նա գրեթե միշտ ստանում է այն, ինչին ձգտում է։ Աղեղնավոր ( 23.11-22.12) Աղեղնավորը թեթև է, ինչպես քամին․ աշխատանքում և փողի առնչությամբ դա նրա առավելությունն է, միաժամանակ՝ թերությունը։ Նույնիսկ նշանակալի փողեր աշխատելու պարագայում Աղեղնավորը ունակ է ապրել աշխատավարձից՝ աշխատավարձ։ Ֆինանսների նկատմամբ բավականին անխնա է, իսկ նրա շռայլությունն ու հոգատարությունը երբեմն սահման չեն ճանաչում։ Այծեղջյուր (23.12-20.01) Փողին Այծեղջուրը վերաբերվում է չափազանց գործնական և խելամիտ։ Պատանեկության շրջանում, դեռևս չտիրապետելով ֆինանսական մեծ կարողությունների, նա կարող է ամենահամեստ կյանքը վարել հանուն այն բանի, որ ժամանակի հետ կուտակի զգալի կապիտալ։ Ջրհոս (21.01-19.02) Փողին Ջրհոսը բավականին հանգիստ է վերաբերվում։ Շնորհիվ իր ստեղծագործական, տաղանդավոր, սակայն ոչ այնքան գործնական բնավորության, նա կարող է թե հարուստ մարդ լինել, թե աղքատ։ Երկու դեպքում էլ նա չի դողա իր փողի վրա, սակայն շռայլ նրան նույնպես չես համարի։ Ձկներ (20.02-20.03) Ձկները շատ տաղանդավոր են, սակայն՝ ոչ գործնական․ կյանքում նրանք կարող են հասնել ամեն ինչի կամ ոչինչի։ Փողը Ձկների համար նպատակ չէ, այլ միայն միջոց։ Ընդ որում միջոց, որը շատ բանով չէ, որ կարող է հարստացնել նրանց առանց այդ էլ լի ներաշխարհը։ Հենց այդ պատճառով Ձկներն անտարբեր են փողի նկատմամբ, իսկ եթե ստացվում է այնպես, որ հարստանան, ապա նրանց սրտացավությունը արտահայտվում է առատաձեռնությամբ և բորեգործությամբ։ |
|