Ինչպես են աստղակերպի տարբեր նշանները լուծում խնդիրները
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4532 | 15:00 | |
Խոյ: Խոյը կլուծի ցանկացած խնդիր: Միանգամից, ինքնուրույն, հպարտ ու լուռ: Ցուլ: Ցուլը կլուծի խնդիրը: Հետո կպատմի դրա մասին: Բոլորին: Ապահովության համար էլ թերթում տպել կտա, որ հաստատ բոլորն իմանան: Երկվորյակ: Նրանք կկիսեն խնդիրը: Կփորձեն մի մասը Խոյին տալ, իսկ եթե Խոյը չհամաձայնվի, կհանձնեն Աղեղնավորին: Խեցգետին: Նա նախօրոք կսկսի լաց լինել, իսկ որպեսզի վերջապես լռի, ինչ-որ մեկն իր վրա կվերցնի նրա խնդիրը: Եվ եթե դա չանեն, Խեցգետինը ինքը շատ լավ կլուծի սեփական խնդիրը: Միայն թե հասկանալի չի լինի՝ ինչի համար էր ողջ լացուկոծը: Առյուծ: Նա կկանչի բոլորին: Ինքնուրույն կլուծի խնդիրը: Կխոնարհվի, կվերցնի ծաղկեփնջերը, ստորագրություն կտա ու կհեռանա: Կույս: Կույսը կտխրի, հատկապես, եթե այդ խնդիրը նախօրոք չէր պլանավորել: Կմտածի, կգտնի լուծումը, կլուծի խնդիրը, վերջում համապատասխան եզրակացություն կանի: Կշեռք: Կշեռքը կկշռի խնդիրը, հետո մեկ անգամ էլ կկշռի: Կգա այն եզրակացության, որ խնդիրը շատ մեծ է ու այն կհանձնի Խոյին կամ Առյուծին: Եթե փորձի Կույսի վրա գցել խնդրի լուծումը, հակահարված կստանա. Կույսի մոտ բոլոր խնդիրները ցուցակագրված են: Կարիճ: Կարիճը կնայի, ուրախ կասի՝ «Ո՞րն է այստեղ խնդիրն» ու արագ մոռացության կմատնի: Աղեղնավոր: Նա կտխրի: Հետո կուրախանա: Հետո երկար կծիծաղի ինքն իր վրա, իր խնդրի վրա, կհիշի, թե էլ ինչ խնդիրներ են իր հետ եղել, բոլորին կպատմի ու կմոռանա: Եթե խնդիրն ինքն իրեն չվերանա, դա նրա տեղը ստիպված կլինի լուծել Առյուծը: Այծեղջյուր: Այծեղջյուրը կփորձի միանգամից հրաժարվել խնդրից՝ հայտարարելով, որ չի ուզում այն: 90 տոկոս դեպքերում դա աշխատող տարբերակ է: Իսկ եթե չաշխատի, նա ամեն ինչ ամենալավ ձևով կլուծի: Ջրհոս: Ջրհոսը կսկսի ուրախ ուսումնասիրել խնդիրը: Հետո գիրք կգրի դրա մասին: Եթե այդպիսի խնդիր էլի է ունեցել, կձանձրանա ու կկանչի Երկվորյակին: Դրանով խնդիրն իհարկե չի լուծվի, փոխարենը խնդրի քննարկումն ուրախ կանցնի: Ձկներ: Ի տարբերություն Խեցգետնի, Ձկներն անձայն են լաց լինում: Այդ պատճառով էլ նրանց խնդիրները հավերժ խնդիրների շարքին են դասվում: Դրանք ինքնուրույն են լուծում, ոչ ոք նրանց չի օգնում, նրանք օգնություն ստանալու հույս էլ արդեն չունեն: |
|