ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես է ծննդյան ամիսն ազդում երեխայի բնավորության վրա
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 2832 | 20:00 Ավելացրեց: Moder-003

Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես է ծննդյան ամիսն ազդում երեխայի բնավորության վրա:

Հունվար

Հունվարին ծնված երեխաներն իրենց տարիքից մեծ տեսք են ունենում: Մեծ մասը նախընտրում է ավելի շուտ տանը մնալ և տնային աշխատանքն ավարտել, քան զբոսնելու գնալ:

Ծնողները ստիպված չեն լինի մշտապես նրանց մեջքի հետևում կանգնել, երն նրանք դասերն են պատրաստում: Այնուամենայնիվ, հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ պետք լինի նրանց հաջողության մղել:

Հունվարին ծնված երեխաները շատ պատասխանատու են լինում, նաև նրանց համար դժվար է լինում հույզերն արտահայտել: Հավակնոտ են, աշխատասեր, համբերատար և գործնական, միևնույն ժամանակ՝ շատ զգայուն, ուստի կարող են երկար ժամանակ վերականգնվել սթրեսային իրավիճակից հետո:

Փետրվար

Այս ամսին ծնված երեխաները շատ ստեղծագործ բնություն ունեն: Յուրահատուկ են և սիրում են առանձնանալ բազմության մեջ: Արագ են սովորում:

Շատ են գնահատում անկախությունը և կարող են բոողքել, եթե նրանց որևէ բանում սահմանափակեն: Կենդանիների մեծ սիրահար են, չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել, նույնիսկ կարղ են խուսափել հասակակիցների հետ շփումից:

Երբեմն այս երեխաները կարող են անտարբեր կամ մեկուսացած թվալ, բայց հոգու խորքում նրանք խորապես ապրում են շրջապատում տեղի ունեցողը: Աբստրակտ մտածող են, դժվար են արտահայտում իրենց զգացմունքները: Սիրում են զվարճանալ՝ վայելելով կյանքի ամեն պահը:

Մարտ

Մարտին ծնված երեխաները շփվող են, զուսպ, ինտուիտիվ: Շատ հուզական են, ուստի նրանց հեշտ է վախեցնել: Ապրում են երևակայական աշխարհում, վախենում են հրեշներից և բարձր ձայներից: Առավել հաճախ այդպիսի երեխան իր համար անվտանգ աշխարհ է հորինում և դրանում ապրում է որքան ցանկանա:

Սիրում են հոգ տանել ուրիշների մասին՝ մոռանալով սեփական շահերը: Կարեկից են, ազնիվ, առատաձեռն, գեղեցիկ: Ուրիշներին հետևում են կողքից և կարողանում են գնահատել բարությունը: Բացասական հույզեր ապրելով՝ կարող են շատ դյուրագրգիռ դառնալ:

Ապրիլ

Սիրում են ռիսկի դիմել: Շատ ակտիվ են և էներգիայով լի: Սիրոմ են փորձարկումներ անել, կարող են անկառավարելի դառնալ:

Այս երեխաների հետ հաստատ չեք ձանձրանա: Լավատես են, ինքնավստահ, ուժեղ մոտիվացիա ունեն և սիրում են աղմկոտ խաղեր: Շատ լավ հիշողություն ունեն, խելացի են, կարողանում են շուրջը բոլորի տրամադրությունը բարձրացնել:

Մայիս

Մայիսին ծնված երեխաները սիրում են կազմակերպել ամեն ինչ իրենց կյանքում: Գործնական են, զգուշավոր, հետևողական: Սիրում են նյութական իրեր: Շատ պատասխանատու են և կարող են շուտ սկսել փող վաստակել:

Երբեք իրենց խոստումը չեն դրժում և կայուն են իրենց կապվածություններում: Միշտ ազնիվ են ինչպես ընտանիքի, այնպես էլ՝ ընկերների հետ հարաբերություններում: Շատ համառ են և ոչ մի դեպքում չեն հրաժարվի նրանից, ինչին հավատում են: Նրանց հեշտ է զայրացնել, նաև հանգստացնել:

Հունիս

Այս երեխաների հետ ձեր կյանքն ավելի հետաքրքիր կդառնա: Շատ սրամիտ են ու միշտ գիտեն ինչ ասել: Վաղ մակուղ գիտեն՝ ինչպես ճիշտ վարվել գրքերի և համակարգչի հետ:

Շատ լավ կարողանում են համոզել և վաճառել ինչ ասես ում ասես: Չեն սիրում դատարկ խոսակցություններ և չեն կարողանում երկար ժամանակ նույն տեղում լինել: Այս երեխաների համար դժվար է լինում մի բանի վրա կենտրոնանալ, նրանց ամեն ինչ հետաքրքրում է:

Դեռահասության տարիքին մոտ դառնում են շատ շփվող և շատ են սիրում սիրաբանել: Նաև անգերազանցելի դերասան են:

Հուլիս

Այս երեխաներին շատ ուշադրոթյուն է պետք: Շատ զգայուն են ուրիշների զգացմունքների և հույզերի նկատմամբ:

Անհավանական հնարագետ են, պատրաստ են ամեն ինչի հանուն իրենց ընտանիքի և մտերիմների: Ֆիզիկական շփումը շատ կարևոր է նրանց համար: Տրամադրության հաճախակի տատանումներ են ունենում, որոնք կարող են ընկճախտի վերաճել:

Օգոստոս

Շատ են սիրում ուշադրության կենտրոնում լինել: Նրանց դուր է գալիս փայփայել իրենց: Աշխարհում ամենաշատը քննադատությունն են ատում: Նրանց ավելի հաճախ գովեք. այդ դեպքում ձեզ սիրով և հարգանքով կվերաբերվեն:

Անկախ և կամային մարտիկ են, կարողանում են վերահսկել իրենց և ուրիշներին:

Սեպտեմբեր

Այս ամսին ծնված երեխաները պերֆեկցիոնիստ են, հաճախ են ծայրահեղությունների մեջ ընկնում: Միշտ հոգ են տանում տարեց և հիվանդ մարդկանց, անտուն կենդանիների մասին: Երջանիկ են, երբ կարող են ինչ-որ բանով օգնել մյուսներին:

Շատ վերլուծական են և մանրախնդիր, բավական հաճախ են իրենց քննադատում:

Սիրում են շրջագայել և ուսումնասիրել աշխարհը: Սիրում են բարդ խնդիրներ լուծել և ոգեշնչել շրջապատողներին: Երբեմն շատ համառ են լինում իրենց նպաակի ճանապարհին:

Հոկտեմբեր

Շատ գործնական են: Միանգամից տեսնում են մեդալի երկու կողմը, ոստի նրանց համար դժվար է լինում որոշումներ ընդունել: Համեստ, բարեհամբույր երեխաներ են, ում հետ կարելի է հրաշալիորեն շփվել:

Գնահատում են արվեստը և գեղեցկությունը: Խելացի և անվախ դիվանագետ են, սեփական կարծիք ունեն ամեն ինչի մասին: Անկանխատեսելի են և կարող են հեշտությամբ հաղթահարել իրենց բացասական հույզերը: Կարող են ստել, բայց երբեք չեն ձևացնի:

Նոյեմբեր

Բարդ և վառ են, շատ համառ: Անպայման կհասնեն նրա էությանը, ինչն իրենց հետաքրքրում է:

Շատ հուզական են և կարող են էքստրեմիստ դառնալ դեռահաս տարիքում: Ցանկության դպքում կարող են հասնել ամենի, ինչ ուզում են: Լավ առողջություն ունեն և հեշտությամբ են ցավը հաղթահարում: Եթե շատ զայրանան, կարող են վրեժ լուծել:

Շատ անկախ են, գեղեցիկ, միշտ առանձնանում են բազմության մեջ, հեշտությամբ են ուշադրություն գրավում:

Դեկտեմբեր

Լավատես են, ապրում են կարծես հեքիաթային աշխարհում: Շատ են սիրում սովորել: Դեռահաս ժամանակ հետաքրքրվում են կրոնի և փիլիսոփայության հարցերով: Սիրում են շրջապատողներին պատմել իրենց ծրագրերի մասին, շրջագայել, նոր ծանոթություններ հաստատել:

Մրցունակ են, հավակնոտ, խելացի, անհամբեր, զգայուն և ջերմեռանդ: Շատ առատաձեռն և հավատարիմ են: Հումորի լավ զգացման և բարեհամբույրության շնորհիվ՝ հեշտությամբ են գրավում անծանոթների ուշադրությունը: Ուզում են ունենալ ամենալավը, ուստի ժամանակ առ ժամանակ շատ կամակոր են դառնում: Շատ զգայուն են և հազվադեպ են արտահայտում իրրենց իրական հույզերը:

Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 2832 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7