Ինչու են աստղակերպի նշանները ձախողվում հարաբերություններում
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2327 | 20:00 | |
Խոյ: Դուք չեք կարողանում համակերպվել ձանձրույթի հետ: Դուք հետաքրքրված չեք լուրջ հարաբերություններով, ձեզ մոտ տանգնապ է առաջանում այն մտքից, որ ձեզ ինչ-որ մեկը կփորձի սահմանափակել կամ կառավարել: Ընտանեկան կյանքի միապաղաղությունը ձեզ համար չէ: Դուք շատ արագ եք ձանձրանում, ուստի և ունենում եք բազում կարճատև հարաբերություններ, մինչև որ չգտնեք մեկին, որ ձեզ պես արկածասեր է, եթե, իհարկե, գտնեք: Ցուլ: Դուք չեք կարողանում բացվել մարդկանց առաջ: Դուք վանում եք մարդկանց, քանի որ ձեզ պահում եք զգացմունքներից զուրկ ապառաժի պես: Քչերն են դիմանում այնքան ժամանակ, մինչև դուք վերջապես սկսեք իրենց վստահել և բացվեք նրանց առջև: Դուք պետք է նրանց ինչ-որ մի կերպ հասկացնեք, որ հետաքրքրված եք նրանցով: Երկվորյակներ: Դուք հաճախ չեք կարողանում ձեզ մեծի պես պահել: Երկվորյակներն ապրում են իրենց սեփական աշխարհում, որտեղ ամեն բան լավ է, և արեգակը մշտապես շողում է: Դուք կտրվում եք ամեն բանից և հաճախ ստիպում ձեր զուգընկերոջն իրեն միայնակ զգալ: Հարաբերությունները պահանջում են լուրջ աշխատանք, և այնքան ժամանակ, որքան դուք դա չեք ցանկանա գիտակցել, դուք կշարունակեք ձախողվել: Խեցգետին: Դուք չեք կարողանում ինքներդ ձեզ պաշտպանել: Խեցգետինները սիրում են սիրո գաղափարը և ատում կոնֆլիկտները, ուստի նրանք մեծամասամբ լռում են, չեն արտահայտվում, իսկ հետո գաղտնի լացում են գիշերներով: Նրանք այնքան ժամանակ են ամեն բան ներս գցում, մինչև մի գեղեցիկ օր պարզապես պայթում են: Դուք այնքան ժամանակ կշարունակեք ձախողվել, մինչև չգիտակցեք, որ փոքր և տհաճ խոսակցություններն, այնուամենայնիվ, երբեմն անհրաժեշտ են: Առյուծ: Դուք հաճախ ձեզ զգում եք թերագնահատված/չգնահատված: Գաղտնիք չէ, որ Առյուծները սիրում են լինել ուշադրության կենտրոնում և հիմնականում լինում են: Եվ այդ իսկ պատճառով նրանց հաճախ թվում է, որ իրենք թերագնահատված և անտեսված են, եթե սիրելին չի հայտնում իր սիրո և հիացմունքի մասին: Խոստովանեք, որ ձեր վեճերի հիմնական պատճառն այն է, որ դուք կարծում եք, որ ձեր սիրելին ձեզ չի գնահատում: Խորհուրդ է տրվում անկեղծորեն խոսել նրա հետ և ասել, որ դուք իսկապես ունեք նրա ջերմ խոսքերի կարիքը՝ որպես սիրո արտահայտում: Կույս: Դուք չեք կարողանում ճիշտ մարդկանց ընտրել: Ձեզ համար անհաջող մարդիկ հետաքրքիր և զվարճալի պրոյեկտ են, որի շրջանակներում դուք ինքներդ ձեզ մարտահրավեր եք նետում նրանց վերափոխելու, իսկ որոշ ժամանակ անց զարմանում եք, թե ինչու եք ձեզ զգում նրանց ծնողի և ոչ սիրեցյալի դերում: Դուք կդադարեք ձախողվել, եթե վերջապես թույլ տաք ձեզ փոքր-ինչ խոցելի լինել և ընտրել ձեզ համապատասխան մեկի: Կշեռք: Ոչ թե դուք եք ձախողում հարաբերությունները, այլ մյուս բոլորն են դրանք ձախողում: Չէ, իսկապես: Ժամանակակից հարաբերությունները ձեզ համար չեն: Դուք իսկապես լուրջ եք վերաբերվում հարաբերություններին, հոգ եք տանում դիմացինի մասին, սակայն ձեզ համար շատ դժվար է նույնքան ողջախոհ մեկին գտնելը: Դուք կդադարեք ձախողվել հարաբերություններում, երբ մյուսները մի փոքր իմաստուն դառնան կամ էլ եթե հանդիպեք ձեզ նման մի Կշեռքի: Կարիճ: Դուք չեք կարողանում ցույց տալ մարդկանց, որ հավանում եք իրենց: Մարդիկ տանջվում են ձեզ սիրելով, քանի որ դուք չեք կարողանում ցույց տալ մարդկանց, որ սիրում եք նրանց: Իրականում դուք պարզապես խուսափում եք խոցելի լինելուց: Դուք կդադարեք ձախողվել, երբ վերջապես մի կողմ դնեք ձեր էգոն և հպարտությունը և արտահայտեք ձեր սերը: Աղեղնավոր: Դուք չեք կարողանում պոտենցիալ հարաբերություններին լուրջ վերաբերվել: Դուք բնույթով շատ թեթև մարդ եք և ամեն բանի էլ թեթև եք վերաբերվում: Դե բարին էլ դա էր, լինում է այն, ինչ լինում է, կլինի այն, ինչ պետք է լինի. նման մոտեցման պատճառով դուք բաց եք թողնում ձեր երջանկությունը: Հասկացեք վերջապես, որ եթե դուք հանդիպում եք մի հիանալի մարդու, ապա պետք է պահեք նրան ձեր կողքին, այլ ոչ թե ամեն բան թողնեք բախտի քմահաճույքին: Այծեղջյուր: Դուք չեք կարողանում հասկանալ, որ բոլորն էլ ունեն թերություններ: Դուք ունեք շատ բարձր ստանդարտներ, և դա բնական է, քանի որ դուք նույնքան քննադատաբար եք մոտենում ինքներդ ձեզ, որքան և մյուսներին: Դուք շատ հաճախ բաց եք թողնում իսկապես հիանալի մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք չեք համապատասխանում հիանալիի մասին ձեր քարացած պատկերացումներին: Դուք այնքան ժամանակ կձախողվեք, մինչև չհասկանաք, որ ոչ ոք իդեալական չէ: Ջրհոս: Դուք չեք կարողանում ընդունել, որ ինչ-որ մեկը կարող է հասնել ձեր մակարդակին: Դուք իսկապես չեք կարծում, որ կա մեկը, ով կարող է ձեր ինտելեկտուալ մակարդակին հասնել: Դուք սնոբ եք: Հարկավոր է պարզապես մի կողմ դնել «ես միշտ ճիշտ եմ» և «միակ ճիշտն իմն է և վերջ» մոտեցումը: Դուք կդադարեք ձախողվել, երբ վերջապես հասկանաք, որ երբեմն դու միարժեքորեն ճիշտ չեք և թույլ տաք ձեզ հաշվի առնել նաև դիմացինի կարծիքն ու մոտեցումը: Ձկներ: Դուք չեք կարողանում մարդկանց ձեր կյանք ընդունել: Ձկները չափազանց ճնշող զուգընկերներ են, սակայն իրենք դա բացարձակապես չեն գիտակցում: Նրանք կարծում են, որ իրենք շատ բաց են և ջերմ, սակայն հաճախ նրանք սուզվում են իրենց աշխարհի մեջ, որից դուրս են թողնում իրենց սիրելիին: Դուք կդադարեք ձախողվել, երբ հասկանաք, որ աշխարհի ձեր ընկալումը փոքր-ինչ այլ է և կփորձեք ձեր զուգընկերոջը ներգրավել ձեր աշխարհ: |
|