Ինչի՞ մասին պետք է մտածի աստղակերպի յուրաքանչյուր նշան 2020 թվականին
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4398 | 20:00 | |
Խոյ: Դուք պետք է խորհեք ձեր սխալների վրա և սովորեք դրանցից: Պետք է դիմեք ձեր անցյալին, որպեսզի կարողանաք կողմնորոշվել ապագայում: Ցուլ: Դուք պետք է մտածեք մարդկանց հետ ձեր հարաբերությունների մոդելների մասին: Դուք պետք է որոշեք`արդյոք ցանկանում եք շարունակել այն շփումը, որին համաձայնեցիք անցյալ տարի: Երկվորյակներ: Պետք է հիշեք ճակատագրի կողմից մատուցված բոլոր նվերների մասին: Փոխանակ կենտրոնանալու բացասականի վրա, ավելի լավ է սովորել գնահատել այն ամեն լավը՝ ինչ ունեք: Խեցգետին: Դուք պետք է մտածեք ձեր զգացմունքների մասին: Դադարեք ձևացնել, թե իբր ձեզ մոտ ամեն ինչ կարգին է և պետք է ինքներդ ձեզ թույլ տաք լիարժեք ապրել այն բոլոր էմոցիաները, որոնք կուտակվել են ձեր ներսում: Առյուծ: Դուք պետք է մտածեք ձեր բոլոր հույսերի և սպասումների մասին: Համոզվեք, որ ամուր կանգնած եք գետնին՝ միևնույն ժամանակ տարածություն թողնելով երազների համար: Կույս: Դուք պետք է մտածեք ձեր կյանքի արժեքների մասին: Համոզվեք, որ դուք ապրում եք մի կյանք, որով իսկապես հպարտ եք: Կշեռքներ: Պետք է մտածեք ձեր առաջնահերթությունների մասին: Հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք հաջողվում է բավականաչափ ուշադրություն դարձնել այն բանին, ինչը իրականում կարևոր է: Կարիճ: Դուք պետք է մտածեք ձեր ընկերական հարաբերությունների մասին: Որոշեք, թե որ մարդկանց եք ցանկանում տեսնել ձեր կողքին և որոնց՝ ավելի լավ է թողնել անցյալում: Աղեղնավոր: Դուք պետք է մտածեք այն արարքների մասին, որոնց համար ամենից շատն եք զղջում և խոստանաք ինքներդ ձեզ, որ այս տարի ձեզ նույն կերպ չեք պահի: Այծեղջյուր: Պետք է մտածեք ձեր նվաճումների մասին: Պետք է մի պահ կանգ առնեք և գիտակցեք, թե ինչ մեծ ճանապարհ եք անցել և որքան եք հասունացել: Ջրհոս: Պետք է մտածեք ձեր կարիերայի մասին: Լավ մտածեք, թե որ զբաղմունքներն են ձեզ հաճույք պատճառում և ինչպես կարող եք գումար աշխատել դրա վրա: Ձուկ: Դուք պետք է մտածեք ձեր նպատակների մասին: Որոշեք, թե իրականում որ ուղղությամբ եք ուզում շարժվել, քանի որ ձեր ներկայիս ծրագրերը կարող են չհամընկնել այն նպատակների հետ, որը ձեր առջև դրել էիք երեկ: |
|