Հունվարի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 13611 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ վառ ու հագեցած, կարևոր իրադարձություններով լի ամիս է սպասվում: Փոփոխություններ հավանական են կյանքի բոլոր ոլորտներում: Դուք միանգամից չեք հասկանա, թե ինչպես է պետք վերաբերվել դրանց: Ժամանակ է պետք իրավիճակից գլուխ հանելու և հասկանալու համար, թե որոնք են ստեղծված իրավիճակի դրական ու բացասական կողմերը: Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Սակայն պատրաստ եղեք, որ շատ բան պիտի սովորեք, ինչպես նաև մոտեցում գտնեք մարդկանց, որոնք այնքան էլ հեշտությամբ կապի դուրս չեն գալիս: Որոշ Խոյեր պետք է վերանայեն ապագայի ծրագրերը. պարզ կդառնա, որ դրանք նախնական ձևով իրագործել հազիվ թե ստացվի: Նկատի ունեցեք, որ կարևոր գործերը լավ է չհետաձգեք. հունվարի առաջին կեսը դրանց համար ավելի լավն է, քան երկրորդը: Ամսվա վերջին մոտ հուզական դաշտը կլարվի: Սակայն այդ հատվածն էլ վատը անվանել չի կարելի: Դուք բոլոր փորձությունները կհաղթահարեք ու կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ամսվա սկզբին հնարավոր են լարված պահեր ու անհաջող զուգադիպություններ: Այդ հատվածի համար լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք: Հանգստացեք, զբաղվեք հետաքրքիր բանով, ժամանակ անցկացրեք ընկերների և մյուս թանկ մարդկանց հետ: Այդ հատվածը հարմար է նաև ինքներդ ձեզանից գլուխ հանելու համար: Չի բացառվում՝ հենց հունվարի առաջին օրերին որոշակիություն մտցնեք ապագայի ծրագրերում, հասկանաք, թե ինչ եք իրականում ուզում: Հունվարի երկրորդ կեսը շատ հաճելի և արդյունավետ կլինի: Կենտրոնացեք ամենակարևոր նպատակների վրա. շանս կա՝ հաջողության հասնեք, անեք այն, ինչ վաղուց եք մտածել, իրագործեք երկար մտածված ծրագրերը: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն ընկերների ու գործընկերների հետ հարաբերությունները: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, և հիմա դուք ավելի հաճախ մյուսներին ձեր հետևից կտանեք, քան ինքներդ կհետևեք ինչ-որ մեկին: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հունվարի սկզբին նշանակություն մի տվեք փոքրիկ թյուրիմացություններին ու դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Դա այնքան էլ հասարակ ու հաճելի ժամանակահատված չի լինելու, բայց նրանում դրական կողմեր էլ կլինեն: Դուք կհասկանաք, թե ինչով եք իրականում ուզում զբաղվել և ինչի եք ուզում հասնել: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, այդ թվում՝ նաև ուրիշների համար: Դուք պատրաստ կլինեք դրան: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ինտուիցիան կհուշի՝ երբ է սկսվելու վճռական գործողությունների համար բարենպաստ շրջանը. բաց մի թողեք այն: Չի բացառվում՝ պետք գան գիտելիքներն ու ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրանց շնորհիվ ճիշտ որոշումներ կընդունեք, կհասկանաք՝ ինչպես մեռյալ կետից շարժել կարևոր գործերը: Որոշ Երկվորյակներ կսկսեն իրենց կյանքը փոխել ու նոր ուղղությամբ առաջին քայլերը կանեն: Աշխատեք ողջ ամսվա ընթացքում զգույշ լինել գումարի հետ: Հիմա դուք հակված կլինեք շատ ծախսել դատարկ բաների վրա: Մեծ գումարին հրաժեշտ տալուց առաջ խորհրդակցեք մի մարդու հետ, որին վստահում եք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հունվարի սկիզբը անսովոր ու ոգեշնչող ժամանակահատված է լինելու: Դուք շատ բաների նախկինի նման չեք նայի, այդ իսկ պատճառով անսպասելի եզրահանգումներ կգաք: Կարող են փոխվել ծրագրերը, նպատակներն ու առաջնահերթությունները: Դուք ավելի անկախ կդառնաք ձեր դատողություններում, արարքներում, օգնության ու խորհուրդների կարիք չեք ունենա: Սակայն աջակցությունից ամբողջությամբ հրաժարվել էլ չարժե. դուք ավելիին կհասնեք, եթե դիմեք ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց: Ամսվա երկրորդ կեսը հոգսեր կբերի: Ազատ ժամանակ քիչ կլինի, իսկ ուշադրություն պահանջող գործերը շատ կլինեն: Չի բացառվում՝ այդ հատվածում աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին որոշումներ ընդունեք, կամ սկսեք զբաղվել լրիվ նոր բանով: Շատ բան պիտի սովորեք, բայց դա ձեզ չի վախեցնի: Դուք միանգամից կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել և ճիշտ հարցեր կտաք: Բացի այդ, նշանի շատ ներկայացուցիչների ինտուիցիան կօգնի անսխալ զատել հեռանկարային նախագծերը անհույսներից: Դա կօգնի խնայել և՛ ժամանակը, և՛ ուժերը: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հունվարի առաջին օրերը հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու մեծ փոփոխություններ բերեն, բայց դրանք բավական հաճելի կանցնեն: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթների հետ, զրուցել մարդկանց հետ, որոնք նախկինում բազմիցս ձեզ լավ խորհուրդներ են տվել: Հարմար ժամանակ է հին գործնական և ընկերական կապերը վերականգնելու և այն մարդու հետ լեզու գտնելու համար, որի հետ նախկինում հաշտ չէիք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ավելի ու ավելի շատ նոր հնարավորություններ կբացվեն: Վճռական գործեք, աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հիմա դուք կարող եք հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Բայց դրա համար պետք է կենտրոնանաք ամենակարևոր գործի վրա՝ թողնելով, որ մնացած ամեն ինչ երկրորդ պլան անցնի: Շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Դրա շնորհիվ ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեզ բարենպաստ ու հագեցած ամիս է սպասվում: Գործեր շատ կլինեն՝ և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր: Առաջնահերթությունները դնելու, գործողությունների ծրագիր կազմելու համար ձեզ ժամանակ պետք կլինի: Հունվարի սկիզբը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք ոչ միայն լավ կհասկանաք մյուս մարդկանց ու հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց: Երբեմն ձեզ կհաջողվի նաև կռահել ուրիշների գաղտնիքները, հասկանալ, թե ինչ են մարդիկ ձեզանից թաքցնում: Չի բացառվում՝ դա օգնի լեզու գտնել մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները նախկինում ոչ մի կերպ չէին ստացվում: Այս ժամանակահատվածը հարմար է նաև տնային գործերի, կենցաղային և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Ամսվա երկրորդ կեսը մասնագիտական ոլորտում փոփոխություններ է խոստանում: Դուք կարող եք ամրապնդել ձեր դիրքերը, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Նրանք, ովքեր ձեզ նախկինում թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը: Այս շրջանը կարող է արագ մասնագիտական աճի սկիզբ դնել: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեզ հաջող ամիս է սպասվում: Նրա մեծ մասը հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար, ընդ որում՝ այնպիսիք, որոնցից գլուխ հանել չէր ստացվել: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Լրիվ նոր ծրագրեր կհայտնվեն, առաջին հերթին՝ մասնագիտական: Դրանց իրագործումը չարժե հետաձգել: Եթե դուք արագ գործեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Նկատի ունեցեք, որ հիմա շատ բան կախված կլինի միայն ձեզանից: Դա չի նշանակում, որ մյուսների վրա չի կարելի հենվել: Բայց ամենակարևոր որոշումների համար պատասխանատվությունը ձեզ վրա է ընկնելու, ինչպես նաև բոլորին հետաքրքրող հարցերին պատասխաններ գտնելը: Հունվարի երկրորդ կեսը կապված կլինի մտերիմների մասին հոգ տանելու հետ: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց դա ձեզ չի խանգարի բարեհամբույր լինել, հոգ տանել նրանց մասին, ովքեր աջակցության կարիք են զգում: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեր կյանքում փոփոխությունների սկիզբ կդնեն: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հունվարի առաջին կեսը հրաշալի գաղափարների ժամանակ է: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ բիզնեսի հետ: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ցանկացած տեսակի կոմերցիայից հեռու էին, հիմա սեփական գործը բացելու հետ կապված ծրագրեր կունենան: Նման մտահղացումները հազիվ թե կարողանաք արագ իրագործել: Բայց մի շտապեք այդ մտքերը վանել ձեզանից: Շուտով կգա մտածածին վերադառնալու համար հարմար ժամանակը: Ամսվա միջնամասը կարևոր բացահայտումներ, անսպասելի մտքի փայլատակումներ կբերի: Դուք կսկսեք շատ բաների այլ կերպ նայել: Չի բացառվում՝ այդ հատվածում հասկանաք, թե ինչ սխալներ եք գործել և ինչպես կարելի է դրանք ուղղել: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնություններն էլ կմնան անցյալում: Հունվարի վերջին օրերը հարմար են նոր բան ստանձնելու համար: Եվ մասշտաբային նախագծերն էլ բացառություն չեն: Կարող եք անցնել երկարաժամկետ ծրագրերի իրագործմանը: Դուք սկսածը կես ճանապարհին չեք թողնի: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հունվարի սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Կարող եք վերականգնել հին կապերը, զրուցել այն մարդկանց հետ, որոնցից վաղուց լուր չունեիք: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կկարողանաք ընկերանալ նրանց հետ, որոնք նախկինում ոչ ոքի հետ կապի դուրս չէին գալիս: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ: Բայց կարող է լինել նաև հակառակը՝ մարդիկ, որոնց հետ հիմա ոչ ֆորմալ շփումների մեջ եք, ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ բացեն: Ամսվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հարմար է հասկանալի ու սովորական բանով զբաղվելու, կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու համար: Շատ ապրումներ ու տագնապներ կմնան անցյալում, ձեզ կվերադառնա ինքնավստահությունը, որի կարիքը վերջերս շատ էիք զգում: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հունվարը հրաշալի, արդյունավետ ժամանակահատված կլինի: Եթե ունեք նպատակներ, որոնց նախկինում չի հաջողվել հասնել, հիմա դրանց վրա կենտրոնանալու ճիշտ ժամանակն է: Մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ կստացվի: Բացի այդ, հնարավորություն կունենաք կիրառում գտնել ձեր տաղանդներին: Այստեղ կարևոր կլինի իրար չխառնվել, վճռական լինել ու հնարավորինս վստահ գործել: Հնարավոր է՝ ձեզ մոտ ամեն ինչ միանգամից չստացվի, բայց դուք համառ կլինեք և անպայման կստանաք այն, ինչին ձգտում էիք: Ամսվա երկրորդ կեսը շատ հագեցած կլինի: Դուք պետք է կարևոր բաներ անեք, լուծեք հարցերի շարքը: Նկատի ունեցեք, որ շտապելու կարիք չկա: Չմտածված խոսքերն ու արարքները երբեմն տհաճ հետևանքների կհանգեցնեն: Իսկ ահա եթե զգույշ ու շրջահայաց լինեք, կհասնեք ավելիին, քան սպասում էիք: Մտերիմները այդ հատվածում հաճախ ձեր ուշադրության ու հոգատարության կարիքը կզգան, երբեմն ընտանեկան գործերի պատճառով մնացած ամեն ինչ պիտի հետաձգեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անհանգստությունից խուսափել հազիվ թե կարողանաք: Հունվարը գործերով լի կլինի, որոնցից յուրաքանչյուրն ուշադրություն կպահանջի: Հաճախ չի ստացվի դրանցից սպասվածի նման արագ գլուխ հանել, ինչ-որ նոր պայմաններ կլինեն, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Մի հուզվեք ու գործեք ծրագրի համաձայն, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք երկար կհիշվեն: Ամիսը կարող է շատ մարդկանց մասին ձեր կարծիքը փոխել: Դուք կհասկանաք, թե ում եք թերագնահատել, իսկ ումից եք չափազանց շատ բան սպասել: Չեն բացառվում անսովոր պատահարները, հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ շատ բաների նորովի կնայեք: Հունվարի վերջին օրերը հագեցած կլինեն: Շատ բան սպասվածի նման չի դասավորվի, և դա ձեզ դուր կգա: Այդ հատվածը հետաքրքիր առաջարկներ կբերի, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հունվարի առաջին կեսին նոր գործեր ու հոգսեր կհայտնվեն: Շատ բան պիտի անեք: Ստիպված եք լինելու գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ ու ձանձրալի է թվացել, և առաջին քայլերն անելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց շանս կա ամեն ինչից հրաշալի գլուխ հանեք, լավ արդյունքների հասնեք: Այնպես որ՝ վճռական ու համառ եղեք: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Ամսվա միջնամասը կուրախացնի պայմանները փոխելու, անսովոր վայրերում լինելու հնարավորությամբ: Հարմար ժամանակ է ձեր գաղափարների մասին պատմելու և ծրագրերով կիսվելու համար այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Ամսվա վերջը բարենպաստ կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք կհանդիպեք նրանց, ովքեր կիսում են ձեր հայացքները: Բայց հավանական են ծանոթություններ նաև մարդկանց հետ, որոնք կյանքին լրիվ այլ կերպ են նայում. դա նույնպես շատ հետաքրքիր կլինի: |
|