Հունվարի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 5589 | 23:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հունվարը հաջողություններ ու հաղթանակներ կբերի: Ճիշտ է, աստղերը չեն խոստանում, որ դրանք հեշտ կտրվեն: Ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու ջանքեր գործադրել ու շատ աշխատել, հատկապես՝ ամսվա սկզբին, երբ գաղտնի ու բացահայտ թշնամիները ակտիվ ու հնարամիտ կլինեն: Բայց ոչ մի խոչընդոտ ու ոչ մի փորձություն ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից կամ կիսատ թողնել սկսածը: Համառությունը օգտակար կլինի և՛ գործերում, և՛ անձնական կյանքում: Ինչ-որ օգտակար բան սովորելու և գիտելիքներ ստանալու հնարավորություն կլինի, ինչի շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Հունվարը բարենպաստ ամիս է կարիերայում փոփոխություններ մտցնելու, ջանքերը նոր ուղղությամբ ներդնելու համար: Դժվար պահերին կուրախացնի մտերիմների աջակցությունը: Դրա շնորհիվ լավատեսություն կպահպանեք, չեք տխրի, չեք տանջի ձեզ ու մյուսներին: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Տհաճություններն ու դժվարությունները չեն բացառվում հունվարի սկզբին, բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի, չնայած՝ ոչ առաջին փորձից: Կիսատ մի թողեք սկսածը, աշխատեք առաջ շարժվել, նույնիսկ եթե պայմանները լավը չլինեն: Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք: Ձեզ համար թանկ ու ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Կարող եք վերջ տալ հին տարաձայնություններին, միասին կարևոր որոշումներ ընդունել: Շատ պետք կգա ուրիշներին լսելու ու հասկանալու ունակությունը: Դուք չեք նեղանա նրանցից, ովքեր համաձայն չեն ձեզ հետ, կաշխատեք վեճերի վրա ժամանակ չվատնել, ցանկացած երկխոսություն կառուցողական վարել: Մարդիկ, ովքեր նախկինում ձեզանից վիրավորվել էին կամ չարացել էին ձեր դեմ, կհասկանան, որ սխալվել էին: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Փիլիսոփայորեն տրամադրվեք: Հունվարին շատ պետք կգա հանգստություն պահպանելու ու իրադարձությունների հետ հաշտվելու ունակությունը: Պայմանների դեպ պայքարը միայն ուժերի զուր կորստի կհանգեցնի: Մյուս կողմից էլ՝ դուք ցանկացած իրավիճակից օգուտ կքաղեք, եթե հնարամիտ լինեք, փորձեք մի փոքր երևակայել: Պետք է հետևեք ֆինանսական գործերին: Անուշադիր, անփույթ լինելն ու շտապողական որոշումները կարող են կորուստների հանգեցնել: Աշխատեք շատ գումար չծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չունեք: Կրճատեք ծախսերը, նույնիսկ եթե չեք սիրում խնայել: Հետո դուք դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ դրա համար: Հազիվ թե կարողանաք բարոյապես նախապատրաստվել բոլոր անակնկալներին, որոնք կմատուցի հունվարը, բայց փորձն ու առողջ բանականությունը բավական կլինեն, որպեսզի տեղի ունեցողի մեջ դրական կողմեր տեսնեք: Շրջապատողներին ձեր խորհուրդները շատ պետք կգան: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պետք չէ շտապեցնել իրադարձությունները: Հունվարին հաջողությունները միանգամից չեն այցելի, այլ երկար աշխատանքի ու գիտակցված ջանքերի արդյունք կլինեն: Հիշեք ամենակարևոր նպատակների մասին. հիմա շատ բան կարող եք անել դրանց հասնելու համար: Աշխատեք օգտագործել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշի փորձը: Ինչքան շատ գիտելիքներ ունենաք ու ինչքան շատ տեղեկատվության, փաստերի տիրապետեք, այնքան քիչ կլինի սխալների հավանականությունը: Չի բացառվում մասնագիտական աճը: Ճիշտ է, սկզբում դուք նոր պարտականություններ կստանաք, և հետո նոր միայն՝ նոր պաշտոն ու համապատասխան վարձատրություն: Ձեզ լավագույն կողմերով դրսևորեք, քանի որ ձեզ ուշադիր հետևելու են մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Ամիսը բարենպաստ է շփումների համար, լավ կանցնեն ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումները: Կուրախացնեն անսպասելի այցերը: Դուք շփումներից չեք հոգնի, նույնիսկ եթե հյուրերը երկար մնան: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հիմա շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Կարող եք նշանակալի դրական փոփոխությունների հասնել, անել այն, ինչն առաջ համարյա անհավանական էր թվում: Կարևոր է չշտապելը: Ձեզ ժամանակ է պետք ուժերը հավաքելու, էներգիայի պաշարները լրացնելու և այնպիսի մարդկանց գտնելու համար, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը: Օգտակար կլինի ներքին ձայնին լսելը: Հենց նրա հուշումների շնորհիվ լուրջ սխալներ չեք անի, կգտնեք նպատակին տանող ճանապարհը: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ, չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի: Որոշ Առյուծներ գործնական առաջարկներ կստանան, որոնք ընդունելուց հետո արմատապես կփոխեն իրենց կյանքը: Մասնագիտական հետաքրքրությունները կսերտաճեն անձնական հետաքրքրությունների հետ: Դժվարություններ կառաջանան այն մարդկանց հետ շփումներում, ովքեր միայն մոտավոր պատկերացում ունեն ձեր աշխատանքի մասին, չեն հասկանում, թե ինչ առաջադրանքներ եք ստիպված լուծել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հունվարը կարևոր ամիս է: Դուք շատ բան պետք է իմանաք շրջապատող աշխարհի ու ինքներդ ձեր մասին: Եկել է նպատակները ու դրանց հասնելու միջոցները վերանայելու ժամանակը: Որոշ Կույսեր իրենց մեջ թուլություններ կհայտնաբերեն, որոնց մասին չէին էլ կռահում, կհասկանան, թե ինչն է իրենց պակասում հաջողության հասնելու համար: Հնարավոր են օգտակար ծանոթություններ: Հաճախ գործերում հաջողության հասնելուն կօգնեն մարդիկ, ովքեր նախկինում ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել: Հավանական են անսովոր զուգադիպություններ, պատահականություններ, որոնք լուրջ ազդեցություն կունենան ձեր կյանքի վրա: Դուք միանգամից չեք հասկանա, թե որն է դրանց իրական նշանակությունը, երբեմն պետք է ժամանակ ծախսեք՝ հասկանալու համար, թե ինչն ինչոց է: Հունվարին ընդունած բոլոր որոշումները չէ, որ ճիշտ կլինեն: Բայց ձեզ կհաջողվի ժամանակին նկատել սխալները՝ ինքնուրույն կամ մտերիմ մարդկանց ուշադրության շնորհիվ: Այնպես որ՝ ձեր սխալները լուրջ հետևանքներ չեն ունենա: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Համառությունն ու աշխատասիրությունը թույլ կտան հաջողության հասնել: Հունվարին կարող եք բարձունքներ գրավել, բայց պետք չէ լուրջ հույս ունենալ, որ դա անելը հեշտ է լինելու: Մի շտապեք: Հենց շտապողականությունը արագ կսպառի ձեր ուժերը, կհոգնեցնի, կուտակված լարվածության պատճառ կդառնա: Լավ է նպատակին դանդաղ, բայց հանգիստ շարժվել: Հավատացեք, որ իրավիճակը դա թույլ է տալու: Շրջապատողների հետ հարաբերությունները միշտ չէ, որ ներդաշնակ կլինեն: Երբեմն կարող եք զգալ, որ ձեզ միայնակ են թողել ձեր խնդիրների հետ և ոչ ոք չի հետաքրքրվում, թե ինչպես եք լուծելու դրանք: Իրականում դուք հուսալի համախոհներ ու օգնականներ ունեք: Ճիշտ է, երբեմն նրանք չեն կռահի, թե ինչ դժվարությունների եք բախվել: Կարող է լավանալ ֆինանսական վիճակը: Գումարը երկնքից չի ընկնի, այն պետք է աշխատեք, բայց աշխատանքի համար պարգևը առատ կլինի: Ինչ-որ ներդրումներ անելու կամ սեփական գործը սկսելու հնարավորություն կլինի: Ավելի վաղ ստացած փորձը ձեզ օգուտ կտա: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հունվարն ավելի հարմար է մտորումների ու պլանավորման, քան վճռական գործողությունների համար: Ձեզ ժամանակ է պետք իրավիճակը զգալու, դրանում կողմնորոշվելու համար: Միայն դրանից հետո կարող եք կոնկրետ քայլեր ձեռնարկել: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզանից շատ գիտեն, և դա թույլ կտա խուսափել սխալներից: Աշխատանքային խնդիրները լուծելու հարցում մի շտապեք: Դիտեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, գնահատեք ու վերլուծեք միտումները: Կարող է թվալ՝ գործը, որին մեծ ուժեր եք նվիրել, պարզապես պետք չէ ավարտին հասցնել, լավ է լրիվ այլ բանի անցնել: Հավանական են փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Մի կողմից՝ դուք կփորձեք ամեն հարցում անկախ լինել, մյուս կողմից էլ ձեզ վրա կվերցնեք բոլորի համար կարևոր հարցերի լուծման համար պատասխանատվությունը: Նրանք, ովքեր նախկինում ձեզ լուրջ չէին ընդունում, կհասկանան, որ սխալվել են: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հունվարը նոր հեռանկարներ կբացի ու հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Հարմար ամիս է նախաձեռնող լինելու, համարձակ գաղափարով հանդես գալու համար: Հիմա ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար բացառապես սեփական տեսակետն են հաշվի առնում: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց նախկինում համախոհ չէիք համարում, ուզենան ինչ-որ կարևոր հարցում օգնել ձեզ: Կենսական պոտենցիալը բարձր է: Դուք չեք հոգնի, պատրաստ կլինեք նորանոր գործեր ստանձնել, որոնցից ցանկացածը մեկ ուրիշին կարող էր ուժասպառ անել: Ցավալի կլինի էներգիան զուր վատնելը. աշխատեք դրան արժանի կիրառում գտնել: Հավանական են անսովոր ծանոթություններ: Ձեզանից ու ձեր մտերիմներից տարբերվող մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Շատ Աղեղնավորների դա օգուտ կտա. նշանի ներկայացուցիչները կտեսնեն այն, ինչ նախկինում չէին նկատել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամսվա սկիզբը հարմար է աշխատանքային հարցերը լուծելու, կարևոր մասնագիտական նպատակներին հասնելու համար: Չի բացառվում՝ ձեզ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Որոշ Այծեղջյուրներ հեռանկարային ու խոստումնալից նախագծերի մասնակցելու հնարավորություն կունենան, ցույց կտան, թե ինչի են ունակ: Ամսվա կեսին կարևոր կլինի ուշադրություն դարձնել, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Այդ հատվածում նույնիսկ այն մարդիկ, որոնց վաղուց եք ճանաչում, կարող են տհաճ անակնկալներ մատուցել: Խուսափեք այն մարդկանց հետ շփումներից, ովքեր ձեզ հանում են հավասարակշռությունից, ձեզ են փաթաթում իրենց կարծիքն ու մանիպուլյացիայի են ենթարկում ձեզ: Հունվարի վերջին պարզ կդառնա, թե ում հետ կարող եք շարունակել հարաբերությունները, իսկ ում հետ՝ ոչ: Հունվարի վերջին ամիսներին շատ Այծեղջյուրների համար դժվար կլինի հոգեկան հավասարակշռությունը պահպանելը: Նշանի ներկայացուցիչները զգայուն կլինեն, ցանկացած դատարկ բանից կվշտանան կամ կբարկանան: Խուսափեք չմտածված քայլերից, ավելորդ բաներ մի խոսեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ջրհոսները շատ փորձություններ պետք է հաղթահարեն: Եվ բանը իրադարձությունների անհաջող ընթացքի մեջ չէ: Պարզապես նշանի ներկայացուցիչներն իրենց առաջ մասշտաբային նպատակներ կդնեն ու կձգտեն դրանց հնարավորինս արագ հասնել: Շրջապատողները ձեր ծրագրերին ամեն անգամ հավանություն չեն տա, իսկ դա նշանակում է, որ պետք է պայքարեք, հակահարված տաք թշնամիներին ու պաշտպանեք ձեր դիրքերը: Ավելի հեշտ կլինի հաջողության հասնել այնտեղ, որտեղ երևակայություն, ստեղծագործ մոտեցում է պահանջվում: Չի բացառվում՝ ձեր տաղանդները պահանջարկ ունենան: Մտերիմների հետ հարաբերությունները հարթ չեն լինի: Շատերին կնյարդայնացնի ձեր անկախությունը և ուրիշների վրա հենվել չցանկանալը: Դուք այնպիսի մարդ կթվաք, որի վրա հնարավոր չէ ազդել, և ոմանց դա զինաթափ կանի: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մի շտապեք: Հունվարի սկզբին դժվարություններ կառաջանան, բայց դա հուսահատվելու պատճառ չպետք է դառնա: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հաջողության հասնելու հնարավորություններ կունենաք: Կարևոր է հետևեք ձեզ, միշտ լավ մարզավիճակում լինեք, աշխարհին մռայլ հայացքով չնայեք, ավելի շատ ուշադրություն դարձնեք հնարավորություններին, այլ ոչ թե խնդիրներին: Ամսվա կեսին շատ բան դեպի լավը կփոխվի: Այդ ժամանակահատվածը առատաձեռն կլինի հաջող զուգադիպությունների ու իրադարձությունների մասով, որոնցից կարելի է օգուտ քաղել: Ավելի նախաձեռնող եղեք, վճռական գործեք ու ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հունվարի վերջին պետք է կենտրոնանաք անձնական հարաբերությունների վրա: Այդ հատվածը բարդ կլինի այն Ձկների համար, ովքեր սովոր չեն ուշադրություն դարձնել շրջապատողների տրամադրության վրա: Սեփական ապրումները նույնպես կարևոր կլինեն, բայց պետք է հետաքրքրվեք նաև նրանով, ինչը ձեր մտերիմների հոգում է: |
|