ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1231 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 7-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 05:10-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:49-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակեպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է խոհանոցում աշխատելո, կերակուրներ պատրաստելու, սովորելու, տան ու տնտեսության համար իրեր պատրաստելու կամ գնելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կգործեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 13:49-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք է բացվում: Ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է հետաձգել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:


Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սիրո, հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում մշտապես գործի մեջ լինել, աշխատել այգում, հողամասում, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Լավ նշան կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը: Լավ նշան կլինի նաև, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, տերևներն ու արյունը: Նախապատվությունը տվեք մոխրագույնին: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը լավ նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1231 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6