ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 691 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 7-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 11:53-ից՝ Կարիճի:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:35-ը, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից: Մարդու մեջ այսօր արթնանում է կռիվների ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, բնակարանը կահավորելով, մաքրությամբ, կաթ ու կաթնամթերք ուտել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 01:35-ից, ընտրության, եզրահանգումներ անելու ժամանակն է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար:


Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակ է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործի մեջ լինել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել և զբաղվել տան հարցերով: Լավ նշաններ կապված կլինեն բնության և բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը, ժամերի սլաքների ուղղության փոխվելը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է թեթև լինի ու լավ բուրի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը լավ նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 691 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2