ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1207 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 6-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:27-ը, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը. դրանք միայնության, տառապանքների նշան կլինեն: Բարենպաստ կլինի խոստովանություն ստանալը: Կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելը, լաց լինելը: Հնարավորինս քիչ կոշտ սնունդ օգտագործեք, շատ հեղուկներ խմեք:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 13:27-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակեպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է խոհանոցում աշխատելո, կերակուրներ պատրաստելու, սովորելու, տան ու տնտեսության համար իրեր պատրաստելու կամ գնելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կգործեն դեղերը:


Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սա սկզբունքային փոփոխությունների ու ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը և եթե քամին ձեռքից ինչ-որ բան քշի-տանի: Նախապատվությունը տվեք ոչ վառ, խամրած գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1207 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2