Հունվարի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 682 | 21:00 | |
Հունվարի 6-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:08-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք կամ պարզապես ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել: Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 00:08-ից, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից: Մարդու մեջ այսօր արթնանում է կռիվների ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, բնակարանը կահավորելով, մաքրությամբ, կաթ ու կաթնամթերք ուտել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակն է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն անել, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցությունները, ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակը, մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի-տանի ձեռքից: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը: |
|