ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 695 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 5-ը համապատասխանում է լուսնային 22-րդ օրվան: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 08:41-ից՝ Կշեռքի:

Լուսնային 22-րդ օրը տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք կամ պարզապես ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել:


Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե աղետն ինչ-որ բան կործանի, արյունը: Օրվա գույնը մուգ կապույտը է, բայց ոչ երկնագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բացի սնկերից, մսից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 695 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4