Հունվարի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 777 | 21:00 | |
Հունվարի 4-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:43-ը, լավ է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների համար: Ակտիվ օր է, որը հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Ընկերության, մարդկանց միավորելու ժամանակն է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 22:43-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք կամ պարզապես ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարող եք արդար գործի համար պայքարել: Վախերի դեմ հաղթանակ տոնելու, չարը դիմակազերծելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել ձեր կասկածները: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, մազերը կտրել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշան կլինի կոտրվելը: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Խուսափեք խոզի միս, սալ ու քաղցր ուտելուց: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|