ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 817 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 30-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 11:02-ից՝ Կույսի:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:01-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են ստիպել շեղվել ճիշտ ճանապարհից: Պետք է աշխատեք ձեր վատ մտքերի դեմ, հրաժարվեք պատրանքներից, ցածր բնազդներից, կողքից դիտեք ինքներդ ձեզ: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության և վնասակար սովորույթների դեմ պայքարելը:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 19:01-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման իմաստներով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջ հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը մաքրություն հաստատել, հարաբերություններ պարզել, աշխատանքի անցնել, պայմանագրեր կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեների, հայելու կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, դառը, աղի, կծու ուտեստներին, հեղուկ քիչ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն և կիրականանան մոտ օրերս:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 817 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3