Հունվարի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 866 | 21:00 | |
Հունվարի 2-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:53-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել ու միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 19:53-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Լիդերների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսության հարցերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունը, մեծամտությունը: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական բողոքարկումների և որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու և բուժվելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում մազերը կտրել: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում հաճախ ու քիչ-քիչ ուտել: |
|