Հունվարի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1162 | 21:00 | |
Հունվարի 29-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 14:50-ից՝ Խոյի: Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:37-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր կարող եք առաջնորդվել բնազդով ու ուտել այն, ինչի ախորժակն ունեք: Այսօր պետք է կուշտ լինեք, բայց խուսափեք նաև շատակերությամբ զբաղվելուց: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին: Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 10:37-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի միջոցով. եթե երկինքն ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով պատված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպերն տեսնելն ու մեղեդի լսելը: Կարող են գտնվել կորած կամ գողացված իրերը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Օրվա հիվանդներն արագ կառողջանան: Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքն ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ կամ տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, ձեզ վրա ջուր թափելը: Վատ նշաններ կլինեն մանր իրեր կորցնելը, լամպի վառվելը: Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Մրգեր ու հյութեր շատ օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Կշիռ կունենան ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրականությանը մոտ երազները: |
|