ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1151 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 28-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:23-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 10:23-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր կարող եք առաջնորդվել բնազդով ու ուտել այն, ինչի ախորժակն ունեք: Այսօր պետք է կուշտ լինեք, բայց խուսափեք նաև շատակերությամբ զբաղվելուց: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին:


Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների, կենդանիների մասին, հաշտվել, ամուսնանալ: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Ներդաշնակ կլինեն մեղմ երանգները, կանաչն ու դեղինը: Խուսափեք կարմիր գույնից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Մշուշոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1151 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5