ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1062 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 26-ը համապատասխանում է լուսնային 21-րդ օրվան: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 21-րդ օրը շատ լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերություն անելու համար: Նոր աշխատավայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ, արժե ակտիվ լինել: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, միայնակ մնալ, ծանր աշխատանք կատարել ու այդտեղ ծախսել բոլոր ուժերը:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան որ արժանի եք: Խորհուրդ չի տրվում ժամանակը դրսում անցկացնել, մարդկանց մեջ լինել ու շատ համառ լինել: Լավ է ղեկավարվել ինտուիցիայի հուշումներով: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին: Սա խորհրդանշական երազների օր է, խոսքը հատկապես արևածագից առաջ տեսած երազների մասին է:


Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1062 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/12