Հունվարի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 981 | 21:00 | |
Հունվարի 25-ը կիսում են լուսնային 30-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:41-ը, սիրո, ներողամտության, ամսվա արդյունքներն ամփոփելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ճանապարհն ու աշխատեք քավել ձեր բոլոր մեղքերը: Սա անպիտանից ազատվելու, զարգացման նոր շրջափուլ մտնելու օր է: Շան հաչոցը նախազգուշացում է, որ ընթացիկ ամսվա մեջ սխալ եք գործել: Օրն անբարենպաստ է գործնական հարաբերությունների համար: Արժե ավատին հասցնել գործերը, մարդկանց ուրախություն պատճառել, մարել պարտքերը: Ուտելիքն այսօր պետք է թեթև լինի: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:41-ից մինչև 09:24-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստ ու ընդհանուր հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, շատ տաք ու կծու ուտեստներից: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 09:24-ից մինչև 24:00-ն, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդություններին մասնակցելը: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, կրթության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին, ինչ-որ բան պլանավորել: Ցանկացած անակնկալ այսօր լավ նշան կլինի: Բարի նշաններ կլինեն նաև արևոտ եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչունի թռիչքը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք մսից ու քաղցրից: Կարող եք գարեջուր փորձել: |
|