Հունվարի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 938 | 21:00 | |
Հունվարի 24-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:45-ը, խելամտության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություն ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր խմեք: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 12:45-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, սովորելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, գնումներ անելու, տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը: Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու ժամանակ է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը և դեղեր խմել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, կոտրված կրունկը, ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հյութերին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան: Կարող եք շատ քնել: Լավ է երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Ցանկալի չէ կրակ տեսնելը: |
|