ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 995 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 23-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 10:43-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:22-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անել, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 12:22-ից, խելամտության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություն ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր խմեք: 


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել հնից ու անպիտանից: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի և նյութերի հետ աշխատելիս: Լավ նշաններ կլինեն դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի հանգչելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլերին, շագանակագույնին ու դեղինին: Վատը կլինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող ուտելիքներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանալ և առույգ լինել:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 995 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3