ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1103 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 22-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 07:59-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:03-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Արդյունավետ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 07:03-ից, բարձրագույն ճշմարտությանը հասնելու, նվերների, բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Պետք է հետևել զարկերակային ճնշմանը, քիչ կարդալ, չնայել վառ լույսին:


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության, մտքի փայլատակման օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել: Կարող եք վիրահատվել: Օրը լավն է կարճաժամկետ ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն էլեկտրականության, կայծակի, երկնքի հետ կապված նշանները: Վատ նշաններ կլինեն կախվածության, անազատության զգացումը: Հագուստի մեջ չպետք է խարմած գույներ լինեն, դրանք կարող են իրենց ձգել բացասականը: Լավը կլինեն հյութեղ գույները: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու դրանք տեսնեք առավոտյան մոտ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1103 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4