ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1193 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 20-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 01:40-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:32-ը, միայնության, կենտրոնացվածության, երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խոհեմ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 04:32-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում շատախոսության վրա: Խորհուրդ է տրվում չափավոր լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդու տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Սթափ գնահատեք իրականությունը, հանեք դիմակները: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:


Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 17:54-ից՝ Ջրհոսի: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը հատուկ հատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք օրգանիզմի, մաշկի մաքրում անցկացնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ, բայց ջուրն անջատելը կհուշի, որ զրկվելու եք պաշտպանությունից: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են երկնագույնը, արծաթագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրը, սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1193 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4