ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1079 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 20-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է մինչև 15:49-ը, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ չափավորություն զարգացրեք ձեր մեջ: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Խորհուրդ է տրվում համեստ լինել ու պայքարել ծուլության դեմ: Խուսափեք վիճելուց, նվերներ ընդունելուց, ընտանեկան խնդիրները լուծելուց: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին, շատ հատիկավորներ օգտագործեք: 

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 15:49-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, ապագայի գործերի համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և այլ օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվությունները կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգստություն ու չափավորություն պահպանեք: Խուսափեք չարություն, ագրեսիա ու նախանձ դրսևորելուց: 

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 11:59-ից՝ Ջրհոսի: Սա ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների դեմ տարած հաղթանակի, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում հետևել առողջությանը, զբաղվել երեխաներով: Խուսափեք վիրահատություններից: Հնարավորինս շատ հեղուկ օգտագործեք: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1079 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/10