Հունվարի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 755 | 21:00 | |
Հունվարի 20-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 21:56-ից՝ Ցուլի: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:41-ը, ինքներդ ձեզ վրա բոլոր պլաններում աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի ու աղիների մաքրում անել: Կարող եք դեղեր պատրաստել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 11:41-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլը լավ մտածել ու գնահատել: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ներդաշնակության, ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխման, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատուկ հատկություններ ձեռք կբերի, նրա օգնությամբ կարող եք արյան, մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը, կաթնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրը, սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: |
|