ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1190 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 16-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է մինչև 12:53-ը, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր առողջությամբ, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս պետք է առավելագույնս զգույշ լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք կատարելը:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 12:53-ից, մտքերը մաքրելու, իմաստնության՝ զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Հնարավոր է խոստովանություններ ստանաք, իրականանան երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, ուշադիր եղեք սեփական անձին: Խորհուրդ չի տրվում առևտուր անել, մոլախաղերով տարվել, բարկանալ ու վիճել, լաց լինել: Հնարավորինս քիչ կոշտ սնունդ օգտագործեք, շատ ջուր խմեք: 

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա գիտելիքներ ու կապեր ձեռք բերելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել: Այսօր հինը նորով փոխարինելու օր է: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով: Օրվա երազները բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1190 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7