ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1208 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 16-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:56-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 10:56-ից, պաշտպանում են սկզբունքները կամ մարդկանց: Կարող եք օը ճանապարհին անցկացնել: Հատուկ ուշադրություն դարձրեք սննդակարգին, կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին:


Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գաղափարների, գիտակցելու, ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի սեփական անունը ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշ անունով կանչեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե դրանց հանդիպեք հետախոսի, տան, մեքենաների համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1208 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5