Հունվարի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 861 | 21:00 | |
Հունվարի 15-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:39-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ օր է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Հիվանդացածն արագ կառողջանա: Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 10:39-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել, մազերը կտրել: Խորհուրդ չի տրվում տխրել, տրվել ձանձրույթին և շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, ինչը բարի նախաձեռնությունների նշան կլինի: Լավ է առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռված իրերը, կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը: Ներդաշնակ չեն լինի մուգ և խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը: |
|