Հունվարի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 712 | 21:00 | |
Հունվարի 12-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:46-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու շատ մի նայեք վառ լույսին: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 08:46-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի և տագնապի դեմ պայքարելը, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Այսօր ծանրության զգացումը նորմալ կլինի: Աշխատեք շուրջբոլորը մաքրել: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, մազերը կտրել, երգել: Խուսափեք նաև սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակը, աստիճանները, կոշիկը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|