ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 5278 | 19:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ ոչ միանշանակ ամիս է սպասվում: Ամենատպավորվող Խոյերին հունիսը ամերիկյան բլուրներ կհիշեցնի՝ կլինեն հաջողություններ ու հաղթանակներ, բայց կլինեն նաև դժվարություններ ու խնդիրներ, որոնց լուծման համար պիտի մեծ ջանքեր գործադրեք: Աշխատեք պահպանել լավատեսությունն ու հնարավորինս կիսվել դրանով ձեզ համար թանկ մարդկանց հետ: Մտերիմները սովորականից հաճախ ձեր աջակցության կարիքը կունենան, աշխատեք նրանցից յուրաքանչյուրի համար մխիթարող խոսքեր գտնել:

Հավանական են նշանակալի փոփոխություններ գործնական ոլորտում: Դրանք միշտ չէ, որ անձնապես ձեզ կվերաբերեն, բայց ձեր գործընկերների կարգավիճակը կարող է փոխվել, այնպես որ՝ պիտի հարմարվեք, համագործակցության նոր մեթոդներ փնտրեք: Դա բավական հոգնեցնող կլինի, փոխարենը նոր բան իմանալու շանս կտա: Հունիսին ստացած փորձը ձեզ հետո պետք կգա:

Ամենամտերիմների հետ հարաբերությունների որակը կախված կլինի ձեր խոսքերից ու արարքներից: Չափազանց պահանջկոտ մի եղեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ, այդժամ ձեր թուլություններին էլ հասկացողությամբ կվերաբերվեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հունիսին կգերակշռեն դրական միտումները, ձեզ հաճելի և արդյունավետ ամիս է սպասվում: Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դուք ժամանակը զուր չեք վատնի, այդ իսկ պատճառով ժամանակին ամեն ինչից գլուխ կհանեք: Երբեմն դժվարություններ կառաջանան այնտեղ, որտեղ ինչ-որ մեկի օգնության կարիքը կլինի. բոլորը չեն կարողանա ձեզ նման կազմակերպված ու կարգապահ լինել: Շատ Ցուլեր ստիպված են լինելու ժամանակը ծախսել համախոհներին խելքի բերելու, գործընկերներին նրանց պարտականությունների մասին հիշեցնելու վրա:

Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում: Եկամուտները գուցե նշանակալիորեն չաճեն, բայց ավելի կանխատեսելի ու մշտական կդառնան: Դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կհասկանաք՝ ինչպես է լավ տնօրինել գումարը: Չեն բացառվում շահավետ գործարքները:

Նույնիսկ եթե երբեմն դժվարություններ առաջանան, դրանք ձեզ սովորական լավատեսությունից չեն զրկի: Բացի այդ, հաճախ կտեսնեք հնարավորությունները, այլ ոչ թե խնդիրները և կնախընտրեք գործել, այլ ոչ թե կյանքից բողոքել: Դա շատ արդյունավետ ռազմավարություն կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հունիսը կուրախացնի: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումները հաճելի կլինեն: Դուք նորովի կնայեք այն բաներին, որոնք սովորական էին թվում, կհասկանաք, թե ինչում եք մոլորվել, իսկ որտեղ եք ճիշտ եղել՝ չնայած, որ շրջապատողները փորձել են ձեզ հակառակում համոզել: Երկվորյակների մոտ, որոնք նախկինում կասկածում էին իրենց ընտրության ճիշտ լինելու վրա, կվերադառնա ինքնավստահությունը: Առաջ շարժվելը կհեշտանա: Ինտուիցիան կհուշի՝ ինչ արժե նախաձեռնել կարևոր հաղթանակներ տոնելու համար:

Հնարավոր են և տհաճ պահեր: Հաճախ դրանք կապված կլինեն նրա հետ, որ ստիպված եք լինելու գործ ունենալ կասկածելի հեղինակություն ունեցող մարդկանց հետ, որոնց մտադրությունները պարզ չեն: Չիմանալով, թե ինչ սպասել՝ դուք կհուզվեք, երբեմն ցավալի սխալներ կանեք: Սխալները կհաջողվի արագ ուղղել, բայց ջանքերի գնով: Աշխատեք կապերին ընտրողաբար մոտենալ, երբ իրավիճակը դա թույլ տա:

Ամսվա վերջին թեթևամտություն չդրսևորեք: Այդ հատվածը լուրջ մոտեցում է պահանջելու նույնիսկ այն գործերին, որոնք մեկ ուրիշ ժամանակ առանց լուրջ ջանքերի կանեիք: Աշխատեք հույս դնել սեփական ուժերի, այլ ոչ թե հաջողակ լինելու և աստղերի աջակցության վրա:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամիսը շատ արդյունավետ կլինի, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի: Նույնիսկ եթե վերջին ժամանակներս դժվարությամբ էիք ստանձնում գործերն ու զգում էիք, որ համարյա ուժասպառ եք եղել, հիմա իրավիճակը լրիվ այլ կդառնա: Հնարավորություններ կբացվեն, որոնցից կուզենաք օգտվել: Շատ Խեցգետիններ ակտիվ ու վճռական կգործեն, չեն վախենա դժվարություններից ու կգտնեն բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը:

Պարզ միտքը, ինքնատիրապետումն ու շրջահայաց լինելը կօգնեն ձեզ ցանկացած պայմաններում ճիշտ որոշումներ ընդունել: Դուք հանգստություն կպահպանեք, երբ մյուսները կհուզվեն և միշտ կհիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին: Ոչ ոք ձեզ չի շեղի, չի ստիպի հիմարություններ անել:

Ձեր արարքները շատերի հարգանքը կշահեն: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Նոր համախոհներ կհայտնվեն, որոնց շնորհիվ կհասնեք դրված նպատակներին: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հունիսի սկզբին մտքերը հավաքելը բարդ կլինի: Այդ հատվածում շատ Առյուծներ ցանկալին իրականության տեղ կընդունեն, ավելի շատ կերազեն, քան իրական ծրագրեր կկառուցեն: Կթվա, թե ձեր ուժերի սահմաններում է բացառապես ամեն ինչ, և այդ պատրանքը ձեզ չմտածված արարքների կմղի: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնք կյանքին ավելի իրատեսորեն են նայում: Նրանց շնորհիվ հորինված հաջողությունը իրական ձեռքբերումներով կփոխարինվի:

Ժամանակի ընթացքում գործերն ու հոգսերը կշատանան, երբեմն նույնիսկ անհասկանալի կլինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Կարևոր կլինի դատարկ բաներին չափազանց մեծ նշանակություն չտալը: Դրեք առաջնահերթությունները և միանգամից պարզ կդառնա՝ ուր և ինչպես շարժվել հետո:

Մտերիմների հետ հարաբերությունները երբեմն լարված կլինեն, բայց այստեղ ձեզ կհաջողվի հարթել բոլոր սուր անկյուններն ու խուսափել լուրջ խնդիրներից: Կօգնի ինտուիցիան: Լսեք նրա հուշումները և ստիպված չեք լինի զղջալ չմտածված արարքների ու տաք գլխով ասված խոսքերի համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հունիսի սկիզբը ամենաբարենպաստ ժամանակը չի լինի շփումների համար: Երբեմն դուք կվիճեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք: Չեն բացառվում տարաձայնությունները գործընկերների հետ, որոշ Կույսերի համար կդժվարանա գործընկերների հետ լեզու գտնելը: Բարեբախտաբար, այդ միտումը ժամանակավոր բնույթ կկրի, շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Անցյալի հետ կապված ինչ-ինչ ոչ միանշանակ պահեր կպարզվեն, դուք կկարողանաք վերջ տալ անհասկացողությանը:

Աշխատանքի մեջ հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր պատրաստ են ինքնուրույն գործել ու շատ աշխատել: Եթե ձեզ ճիշտ պահեք, կկարողանաք կարևոր մասնագիտական հաղթանակներ տոնել, բարձրանալ կարիերայի սանդուղքով: Ճիշտ է, արժե համբերությամբ զինվել. մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի պարգևը գտնի իր հերոսին:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շատ բարենպաստ կլինի ամսվա երկրորդ կեսը: Այդ հատվածը հարմար է ընտանեկան հանգստի, ընկերների հետ ուղևորությունների, հին ծանոթների հետ հանդիպելու համար: Շփումների շրջանակը կընդլայնվի, որոշ Կույսեր պիտանի կապեր ձեռք կբերեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ, բայց բարենպաստ ամիս է: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է՝ առաջնահերթությունների մեջ որոշակիություն մտցնելն ու հասկանալն է, թե ինչ նպատակների եք ուզում հասնել առաջին հերթին: Դա միշտ չէ, որ սպասվածի նման հեշտ կլինի: Ճիշտ լուծումները մակերեսին դրված չեն լինի, իսկ կարևոր հարցերին պատասխանները հազվադեպ ակնհայտ կլինեն: Արժե լսել խորհուրդները: Սովորաբար դրանք կտան մարդիկ, որոնք իսկապես գլուխ են հանում իրավիճակից և մեծ փորձ ունեն:

Նոր գործեր շատ կլինեն: Պատրաստ եղեք ոտքի վրա սովորելուն, անհրաժեշտ տեղեկատվությունը պեղելուն: Իսկապես հետաքրքիր է լինելու, որոշ Կշեռքներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում: Նոր նախասիրություն ձեռք կբերեք, որն ավելի ուշ եկամուտների աղբյուր կդառնա:

Ամսվա վերջին հավանական են լարված պահեր: Հաճախ դրանց պատճառը այն կլինի, որ Կշեռքներին կդավաճանի նրանց բնորոշ ինքնատիրապետումն ու բարյացակամությունը, նշանի ներկայացուցիչները բռնկուն կդառնան, իսկ շրջապատողներին դա դուր չի գա: Բարեբախտաբար, դուք կգտնեք ամեն ինչ արագ հարթելու ձևը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հունիսի սկիզբը կարող է նյարդային և անհանգիստ լինել: Բայց դուք կարող եք վերահսկել հույզերը, իսկ փորձն ու առողջ բանականությունը անպայման կհուշեն՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Անսպասելի իրադարձություններ շատ կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու արմատապես փոխել ծրագրերը: Բայց նրանք հազիվ թե բողոքեն, քանի որ նոր հնարավորություններ շատ կլինեն, և դրանցից յուրաքանչյուրը կուզենաք օգտագործել:

Ամսվա կեսին պետք է ուշադրություն դարձնել նրան, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Պրովոկացիաներին մի տրվեք: Արժե ուշադիր դիտել նրանց, ովքեր չափազանց համառորեն հետաքրքրվում են ձեր գործերով, ձգտում են ցանկացած գնով շահել ձեր համակրանքը: Ինտուիցիան հաճախ կօգնի կռահել այն մարդկանց գաղտնի մոտիվներն ու մտադրությունները, որոնց հետ գործ ունեք:

Հատկապես հաջող կլինեն հունիսի վերջին օրերը: Այդ հատվածում աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Իսկ դա նշանակում է, որ կարող եք անցնել ամենահամարձակ ծրագրերի իրագործմանը, ստանձնել այն, ինչ նախկինում չափազանց բարդ, համարյա անիրագործելի էր թվում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հունիսի սկիզբը անսպասելի իրադարձությունների ժամանակ է, որոնք կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Չի բացառվում՝ դրանք ստիպեն նորովի նայել նրան, ինչը նախկինում սովորական և միակ ճշմարիտ էր թվում: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, որ եկել է լրիվ նոր գործեր ստանձնելու կամ գործերին մոտեցումը արմատապես փոխելու ժամանակը: Ձեզ կաջակցեն շրջապատողները: Շատ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեք, որոնց շնորհիվ արագ մրցակիցներին հետևում կթողնեք:

Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա և ավելի կանխատեսելի կդառնա: Դրական միտումների ազդեցությունը նախկինի պես ուժեղ կլինի: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Նշանի որոշ ներկայացուցիչների առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Վատ մի զգացեք պատմել ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին. խելացի ինքնագովազդը շատ օգտակար և արդյունավետ կլինի:

Ամսվա երկրորդ կեսը շատ հարմար է գործերում կարգուկանոն հաստատելու, հին սխալներն ուղղելու, անպիտանից ազատվելու համար: Ձեզ կուրախացնի ձեր կյանքը նորովի կազմակերպելու հնարավորությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ լավ ամիս է սպասվում: Բայց շատ գործերում հաջողության գլխավոր նախապայմանը ինքնատիրապետումը կլինի: Հունիսի սկզբին հավանական են պահեր, երբ դժվար կլինի բարկությանը չտրվել: Եթե հույզերին տրվեք, շուտով կզղջաք դրա համար: Մի փոքր դադար վերցրեք ու մտածեք: Հնարավոր է՝ դրանից հետ իրավիճակը լրիվ այլ լույսի ներքո տեսնեք:

Հունիսը շատ արդյունավետ կլինի: Կարող եք օգտակար բաներ անել, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Շատ Այծեղջյուրներ կուզենան կենտրոնանալ ընտանեկան ու տնային գործերի վրա: Դրանք ձեզ չեն հոգնեցնի, հակառակը, հաճախ շատ կուրախացնեն: Ձեզ կոգեշնչի ձեր կյանքն ավելի հարմարավետ ու թեթև դարձնելու, մտերիմների մասին հոգ տանելու հնարավորությունը: Չի բացառվում՝ ընտանեկան տոների, ընկերական երեկույթների համար առիթներ ստեղծվեն:

Ամսվա վերջին օրերը զգուշություն են պահանջելու նրանցից, ովքեր մասշտաբային նախագծերով են զբաղված, հաճախ ուշադրության կենտրոնում են: Շրջապատողները ավելի հաճախ կնկատեն ձեր սխալները, քան ձեռքբերումները: Աշխատեք բամբասանքների համար առիթներ չտալ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ բազում գործեր են սպասվում: Հաճախ լրիվ անսպասելի խնդիրներ կհայտնվեն, որոնց լուծումը հնարամտություն է պահանջելու: Ամեն անգամ սեփական փորձն ու գիտելիքները չեն բավականացնի, այնպես որ՝ վատ մի զգացեք խորհուրդների հարցով դիմել նրանց, ում վստահում եք: Հարմար ամիս է ձեր նպատակներն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ միավորվելու համար: Միասին դուք ավելի արագ կհասնեք հաջողության: Կարող եք վերականգնել հին կապերը, բայց դա մեծ ջանքեր է պահանջելու:

Առօրյա խնդիրների լուծումն ավելի ժամանակատար կլինի, քան սովորաբար: Դա ձեր մեղքը չի լինի, պարզապես հիմա իրավիճակն այնպիսին կլինի, որ ցանկացած մանրուք կարող է կարևոր թվալ: Հասկանալով դա՝ դուք ամեն ինչ մի քանի անգամ կստուգեք: Հենց դա էլ թույլ կտա խուսափել սխալներից:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ փոխհասկացողության հասնելը: Դուք կաշխատեք հոգ տանել այն մարդկանց բարեկեցության մասին, որոնք թանկ են ձեզ համար, բայց երբեմն սխալ կհասկանաք, թե ինչպիսին են այդ մարդկանց իրական մտադրություններն ու հետաքրքրությունները: Արդյունքում անհարմար իրավիճակներ կառաջանան, իսկ երբեմն՝ նաև լարված պահեր: Բարեբախտաբար, կկարողանաք ամեն ինչից մինչև լուրջ խնդիրներ առաջանալը գլուխ հանել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կգերակշռեն դրական միտումները: Դա չի նշանակում, որ ձեզ բացառապես թեթև հաջողություններ ու հաջող զուգադիպություններ են սպասվում. լարված պահեր էլ հնարավոր են: Բայց դուք միշտ ելք կգտնեք բարդ իրավիճակից, արագ գլուխ կհանեք դժվարություններից, կհաղթահարեք արգելքները: Շատ Ձկներ նաև հաջողակ կլինեն, այդ իսկ պատճառով հրաշալի գլուխ կհանեն այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել:

Տագնապների համար առիթներ չեն լինի, փոխարենը հաճախ հոգսերից հեռանալու, պայմանները փոխելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, շանս կունենաք շփվել հետաքրքիր մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Դուք շատերին դուր կգաք, այդ իսկ պատճառով շատ հավանական է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:

Ամսվա վերջին շատ կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելը: Այդ հատվածում հեշտությամբ սխալ քայլ կանեք՝ տրվելով հույզերին: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ամեն ինչ մտածելու համար, իսկ ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես է լավ վարվել:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 5278 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1