ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1127 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 9-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 03:54-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:05-ը, ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Անվերահսկելի էներգիայի պատճառով այն անակնկալներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. բարձրագույն մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, ցածրագույն մարդակում՝ հարբեցողություն, կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 00:05-ից, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Փորձեք ձեզ կողքից դիտել, հրաժարվել ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծխելն ու ալկոհոլ օգտագործելը, ծրագրավորելը, մարդկանց պիտակավորելը: 


Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան կործանի: Վատ նշան կլինի նաև արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց ոչ միս, սնկեր ու արմատապտուղներ: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1127 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3