Հունիսի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1112 | 21:00 | |
Հունիսի 9-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 01:44-ից՝ Կույսի: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է մինչև 11:45-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը ամպերով կանխատեսումներ են արել. եթե երկինքն ամբողջությամբ պարզ է կամ ամբողջությամբ պատված է ամպերով, ուրեմն աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 11:45-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր ու նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: Օրը բարենպաստ է վիրահատությունների համար, սակայն այնքան էլ հաջող չէ ատամնաբույժին այցելելու համար: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում տեսնեք ձեր շրջապատին: |
|