ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 688 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 9-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:21-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր արժե բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսն ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 03:21-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Արժե վերջ տալ կեղծ կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է հյուրասեր լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպե սառը ջրի մեջ պահեք ոտքերը:


Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելն ու փչանալը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերային աղետն ինչ-որ բան կործանի: Վատ նշան կլինի նաև արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Խորհուրդ է տրվում ծանր սնունդ օգտագործել, բացի մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 688 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0