Հունիսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1093 | 21:00 | |
Հունիսի 8-ը համապատասխանում է լուսնային 17-րդ օրվան: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 17-րդ օրը ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Անվերահսկելի էներգիայի պատճառով այն անակնկալներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. բարձրագույն մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, ցածրագույն մարդակում՝ հարբեցողություն, կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Սա չարը բացահայտելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործը ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն, խորամանկություն չի հանդուրժի: Լավ կլինի, եթե կարողանաք ձեր ներսում հաղթահարել կասկածները: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, աղտոտել ջուրը, խորամանկել: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու հետ կապված ամեն ինչ: Օրվա գույներն են վառ կարմիրն ու դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու ուտելիքներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործել: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|