ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 691 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 8-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 21:47-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:04-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 03:04-ից, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր արժե բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսն ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:


Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, սկսած գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու և փչանալու հետ կապված ամեն ինչ: Օրվա գույներն են վառ կարմիրն ու դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝20, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլը: Խուսափեք խոզի միս, սալ ու քաղցր ուտելուց: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 691 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2