ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1091 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 7-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:18-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և այլ օգտակար գործերով զբաղվելը, ծրագրավորելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով, ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգստություն պահպանեք: Օրվա խորհրդանիշը չափավորությունը կլինի: Անբարենպաստ է վիճելը, չարություն, նախանձ դրսևորելը, հայհոյախոսելը: Խուսափեք կենդանական սնունդ օգտագործելուց: Չի կարելի թռչուններ սպանել:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 23:18-ից, ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Անվերահսկելի էներգիայի պատճառով այն անակնկալներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. բարձրագույն մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, ցածրագույն մարդակում՝ հարբեցողություն, կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը նվիրված է տանը, ընտանիքին: Սխալներն ուղղելու, զղջալու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն ատամ կամ եղունգ կոտրելը, քորը, մատանի կամ մատանու քար կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան մոտ: Մեռած հարազատներին կամ սրբերին երազում տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1091 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4