ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1169 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 7-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է մինչև 08:59-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, այգում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Այսօր հիվանդությունները ծանր ընթացք կստանան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 08:59-ից, սկզբունքները ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր կարող եք ուտել այն, ինչ ուզում եք: Շատ կարևոր է սոված չմնալը, բայց նաև հետևեք ձեզ ու շատակերությանը մի տրվեք: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:



Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը նվիրված է տանն ու ընտանիքին: Զղջալու ու սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք բացասաբար կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ, պլաններ կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան մոտ կենդանի տեսնելն ու մատանի գտնելը: Մատանու կորուստը կամ մատանու քարն ընկնելը վատ նշան կլինեն: Օրվա գույնը կանաչն է: Նախապատվությունը տվեք թեթև սննդին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան կողմ: Մեռած հարազատներին կամ սրբերին երազում տեսնելը օգնության ու պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1169 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4