Հունիսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 933 | 21:00 | |
Հունիսի 7-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:52-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղի եք ընտրել: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 02:52-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Զղջալու, սխալներն ուղղելու օր է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն ատամը կոտրելը, քորը, մատանին կամ վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան: Մեռած հարազատներին կամ նախնիներին երազում տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի: |
|